«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ազգային ժողովի նիստում «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» հարցի քննարկման ընթացքում բանավեճ տեղի ունեցավ պատգամավոր Էդգար Ղազարյանի և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի միջև։

Ղազարյանը հարց բարձրացրեց կանոնադրությամբ նախատեսված ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե արդյոք Հայաստանը պատրաստ է առաջին տարվա ընթացքում 1 միլիարդ դոլարի անդամավճար վճարել։

«Համաձայնագիրը նախատեսում է 1 միլիարդ դոլարի անդամավճարի կանխիկ մուծում առաջին տարվա ընթացքում։ Մեր պետությունը պատրաստ է այդ անդամավճարը մուծելու, թե՞ չէ։ Երկրորդը՝ ձեզ չի՞ հուզում, որ այս կազմակերպությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներից, Միացյալ Նահանգներից բացի, ուրիշ ոչ մեկը չկա, իսկ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը մերժել են նրան միանալը»,- հարցրեց Ղազարյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ Հայաստանը մինչ այժմ որևէ ֆինանսական ներդրում կամ նվիրատվություն չի կատարել։

«Հայաստանի Հանրապետությունը դեռևս որևէ ֆինանսական նվիրատվություն կամ ներդրում չի ունեցել այս գործում, և այս պահին սեղանին առկա որևէ նախագիծ չկա։ Այսքանը»,- ասաց ԱԳ նախարարը։

Ղազարյանն արձագանքեց՝ հարցնելով, թե արդյոք Միրզոյանը կարդացել է կանոնադրությունը, որտեղ, ըստ նրա, հստակ նշված է 1 միլիարդ դոլարի վճարման մասին։ Նա նաև հետաքրքրվեց՝ կա՞ որևէ պայմանավորվածություն այլ պետության կամ կազմակերպության հետ, որը կարող է այդ գումարը վճարել Հայաստանի փոխարեն։

Միրզոյանը հակադարձեց՝ նշելով, որ փաստաթուղթը միայն այդ գումարի մասին դրույթով չի սահմանափակվում և նախատեսում է տարբեր կարգավորումներ նաև այն դեպքերի համար, երբ վճարումը կատարվում կամ չի կատարվում։

«Օրիգինալ լինելու մղումը միշտ չէ, որ ինքնանպատակ է։ Դուք կարդացե՞լ եք․ այդ միլիարդն էլ կա, ուրիշ թվեր էլ կան հետը, կան հետո կարգավորումներ, թե մուծելու դեպքում ինչ է լինում, չմուծելու դեպքում ինչ է լինում․ կարող է լինել դրական զարգացում, կարող է անդամակցությունը դադարեցվի»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Քննարկման ընթացքում պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությանը և հարց բարձրացրեց դրա վերաբերյալ ԱԳՆ արձագանքի բացակայության մասին։

Պատասխանելով՝ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կենտրոնացած է խաղաղության գործընթացի առաջմղման վրա։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ, խաղաղություն է կառուցում՝ հասկանալով, որ շատ բարդ է, որ խոչընդոտներ կան հազար։ Մենք փորձում ենք խուսափել այդ ակոսներից, փորձում ենք խաղաղությունը ամրապնդել, խնամել, հոգ տանել խաղաղության մասին»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան