Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը:

Խոսելով 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին՝ Բարխուդարյանը համոզմունք է հայտնել, որ կատարվածը խոշոր պետության ծրագիր էր։ «Ակնհայտ է, որ խոշոր պետություններից մեկի ծրագիրն էր, դա պատահական չէր, մինչև վերջ չեն բացահայտվել կազմակերպիչները: Մեծ մասը իրենք էլ չգիտեն ովքեր են»,- նշել է նա՝ հստակեցնելով, թե ում էր դա ձեռնտու․ «Դա ռուսական արտաքին հետախուզության կազմակերպված… օպերացիա էր»։

Որպես իր խոսքի հիմնավորում՝ բանախոսը հիշեցրել է ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտնի բացահայտումը։  

«…Խոստովանեց տարիներ անց Լիտվինենկոն, հիշո՞ւմ եք՝ իրենց արտաքին հետախուզության գործակալներից էր, որ փախավ Լոնդոն՝ Բերեզովսկու մոտ, հետո սպանեցին: Այ ինքը, երբ որ արդեն մահամերձ էր, ինքը ասեց, որ դա ռուսական արտաքին հետախուզության կազմակերպված… օպերացիա էր փաստորեն»,- նշել է Լևոն Բարխուդարյանը։

Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի նպատակն էր կանխել սահմանների բացումը և Արևմուտքի ազդեցության մեծացումը տարածաշրջանում։ Անդրադառնալով 1990-ականներին ԼՂ հարցի կարգավորման և Մեղրիով ճանապարհ տալու հնարավոր տարբերակներին՝ նա ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը «վերջին հաշվով համաձայն էին այդ տարբերակին»։ Բարխուդարյանը հավելել է նաև, որ ահաբեկիչների բուն թիրախը հենց այս երկու գործիչներն էին. «Երկու նպատակ կար, մնացածները ուղղակի պատահական զոհեր էին»։  

Համեմատականներ տանելով 90-ականների ճգնաժամային տարիների և ներկայիս տնտեսական ռիսկերի միջև (մասնավորապես՝ ռուսական գազի հնարավոր թանկացման դեպքում)՝ նախկին նախարարը հիշեցրել է. «Ամեն շաբաթ Վրաստանով եկող գազատարը պայթեցվում էր ադրբեջանցիների կողմից, որ Երևանում ընդամենը երկու ժամ էր լինում [գազ]… Ջեռուցում չկար, անտառներ էին հատում և այլն, բայց ապրեցինք, վերապրեցինք դա… Եվ մենք դիմակայեցինք»։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը և դեպի Եվրոպա շուկաների դիվերսիֆիկացմանը՝ Բարխուդարյանը նշել է, որ թեև դա բարդ է, բայց հնարավոր է։

«Շատ ակտիվ աշխատանք պետք է անել: Սա գուցե նաև առիթ է արագացնելու այդ դիվերսիֆիկացիան: Դրանից պետք է օգտվել, և Եվրոպան պատրաստ է մեզ օգնել: Ուղղակի պետք է դիմել, նպատակային աշխատել, մեր արտահանողների հետ, ձեռնարկությունների հետ աշխատել, ստանդարտներին մոտեցնել… Դա անհնարին բան չէ, ինչ-ինչ դա երկու տարում հանգիստ հնարավոր է իրականացնել»,- եզրափակել է նա։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան