2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
27.10.2026 | 11:44Ազգային ժողովում քննարկվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթը։
Գործադիրն առաջարկում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի։
Երկու կոմիտեներն էլ ՏԿԵ նախարարության ենթակայությունից նախատեսվում է փոխանցել անմիջապես Կառավարության ենթակայությանը։ Փոփոխությունների նպատակն է ոլորտների կառավարումը համապատասխանեցնել Կառավարության ծրագրի առաջնահերթություններին, կենտրոնացնել մասնագիտական կարողություններն ու բարձրացնել հաշվետվողականությունը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի փոխանցմամբ՝ պետական ակտիվների ոլորտում առանցքային է դառնում անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև պետական բաժնեմասերի արդյունավետ կառավարումը։
Փոխնախարարն ընդգծեց նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում պետությանը վերադարձված ակտիվների միասնական ու արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը։
Ջրային ոլորտում նախատեսվող մեծածավալ հանրային ներդրումներին զուգահեռ առաջարկվեց հողի և ջրի կառավարումը միավորել մեկ միասնական շրջանակում։ Այս նպատակով Էկոնոմիկայի նախարարությունից Հողի և ջրի կոմիտեին կփոխանցվեն գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելորատիվ վիճակի բարելավման և պահպանման գործառույթները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

