Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Քաղաքականություն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան:
շ«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օդանավակայանում նախարար Բերենդսենին դիմավորել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը:
Հոկտեմբերի 27-ին արտաքին գերատեսչությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

