Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը․ նոր չափը կգործի 2027-ից
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
Բոլորը

Եթե «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կալանքի տակ չլիներ, իսկ ընտրությունների ընթացքում բռնաճնշումներ և խախտումներ չլինեին, Ստեփանավանի ընտրությունների արդյունքը կարող էր այլ լինել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ստեփանավանի ավագանու ընտրությունների արդյունքներին։ Ըստ նախնական արդյունքների Ստեփանավանում ընդդիմադիր կուսակցությունը ստացել է 19,68% քվե։

«Շատ լավ հասկանում ենք ընդհանուր կոնյունկտուրան, և փաստացի այն համայնքում, որտեղ «Ուժեղ Հայաստանը» մասնակցել է, այն է՝ Ստեփանավանում, ՔՊ-ն չկարողացավ հաղթել»,- ասաց Աբրահամյանը՝ պնդելով, որ դա վկայում է «Ուժեղ Հայաստանի»՝ իշխանության դեմ արդյունավետ պայքար մղող ուժ լինելու մասին։ Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ դրանք անցել են բռնաճնշումների և ընտրախախտումների ֆոնին։ Նա պնդեց, որ եղել են մարդկանց ուղղորդելու և քվեարկության գործընթացին միջամտելու դեպքեր։

Աբրահամյանը բռնաճնշումների օրինակ համարեց ընտրություններից 4 օր առաջ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի և ավագանու մի շարք անդամների ձերբակալություններն ու կալանավորումները։ Նա դրանք որակեց որպես «հորինված մեղադրանքներ»՝ նշելով, որ հիմքում մոնտաժված տեսանյութ է եղել։

Մեր հարցին՝ տեսանյութում թեկնածուի կողմից ավագանու անդամներին և աջակիցներին գումար փոխանցելը ինչո՞վ է պայմանավորված եղել, Աբրահամյանը պատասխանեց, որ գումարը նախատեսված էր շտաբային աշխատանքների կազմակերպման և ծախսերի համար։ Նա հերքեց ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքը՝ պնդելով, որ թեկնածուի մոտ գումար լինելը դեռ չի նշանակում, թե այն ընտրակաշառք է։ «Բացառապես ընտրական պրոցեսների շտաբային աշխատանքների կազմակերպման համար գումար է տրամադրվել շտաբի աշխատակիցներին, ինչպես նաև ավագանու անդամներին»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց Ստեփանավանում «Ուժեղ Հայաաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ըստ ՀԿԿ հաղորդագրության՝ ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով նա մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։ Կուսակցությունը հերքում է մեղադրանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան