Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին

Լուրեր

26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
Բոլորը

Իրանի Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի-Սարաֆի՝ Ադրբեջանում կրթության հարցերին վերաբերող հայտարարությունը զարմանք և ափսոսանք է առաջացնում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարության հայտարարության մեջ։

«Այս միանգամայն անտեղի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ։ Ոչ ոքի թույլատրված չէ միջամտել մեր երկրի ներքին գործերին, այդ թվում՝ կրթական քաղաքականությանը։ Նման միջամտության փորձերը վճռականորեն կասեցվում են։ Իրանի պաշտոնյաներին խորհուրդ կտայինք կենտրոնանալ սեփական երկրի խնդիրների վրա՝ այլ պետությունների ներքին գործերին միջամտելու փոխարեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, թե «Իրանի վարած քաղաքականության հետևանքով երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվի ադրբեջաներենով։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում նույնպես այդ լեզվով ուսուցում չկա։ Մինչդեռ Իրանի շուրջ 40 միլիոն բնակիչ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տարածաշրջանում խորը պատմական արմատներ ունեն։ Տասնամյակներ շարունակ նրանք զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից»։

Բաքուն այս կերպ արձագանքել է իրանցի նախարարի կողմից Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք ունեցող ադրբեջանցի աղջիկներին ուղղված հրավերին՝ շարունակելու իրենց կրթությունը իրանական համալսարաններում։

Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Այնուհետև նմանատիպ որոշում է ընդունվել ուսուցիչների համար։ Հիջաբ բառը որոշման մեջ չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորի արգելք։ Հիջաբ կրող աշակերտների ու ուսուցիչների մուտքը դպրոցներ շարունակվում է արգելված մնալ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել էր պաշտոնից Ադրբեջանի քաղաքականության նմանատիպ քննադատությունից հետո։ Նա սոցիալական ցանցերում դեմ էր արտահայտվել Բաքվի որոշմանը՝ հայտարարելով, որ անթույլատրելի է խոչընդոտել կրոնական հագուստով դպրոցական աղջիկների կրթություն ստանալուն։

Միաժամանակ, հաղորդվում է, որ ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակ են հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ կոչ անելով ապահովել երկրում բնակվող ադրբեջանցիների՝ ադրբեջաներենով կրթություն ստանալու հնարավորությունը։ Նամակը ստորագրել են Ադրբեջանի 55 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նամակում ընդգծվում է գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Իրանում բնակվող միլիոնավոր ադրբեջանցիների մայրենի լեզուն պահպանելու և զարգացնելու համար։

Նամակի հեղինակների կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դպրոցներում ներդնել ադրբեջաներենի համակարգված ուսուցում, բացել ադրբեջաներենով ուսուցում իրականացնող կրթական հաստատություններ, պատրաստել համապատասխան մանկավարժներ, ինչպես նաև մշակել անհրաժեշտ ուսումնական նյութեր և ծրագրեր։Կոչ է արվում  ձևավորել իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան Իրանի Սահմանադրությանը համապատասխան իրացնել մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։ Նամակում նշվում է նաև Փեզեշքիանի՝ ադրբեջաներեն լեզվի նկատմամբ ցուցաբերած նվիրվածությունը, ինչպես նաև նրա այցերը Ստեփանակերտ և Շուշի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի