Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան

Լուրեր

26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Հոկտեմբերի 25-ին COP17-ի շրջանակում անցկացված «Բիզնես և կենսաբազմազանություն» համաժողովին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանման գործում միջազգային համագործակցության և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանության և երկարաժամկետ բարեկեցության խնդիր է։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող «Բիզնես և կենսաբազմազանություն» համաժողովի «Առաջնորդություն՝ բարդությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում կենսաբազմազանության պահպանման և վերականգնման նպատակների առաջմղման գործում միջազգային համագործակցության, բազմակողմ դիվանագիտության և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանության և երկարաժամկետ բարեկեցության խնդիր է, որը պահանջում է համատեղ միջազգային ջանքեր։

Վահան Կոստանյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու, պետությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների միջև գործընկերությունն ամրապնդելու գործում։

Ամփոփելով՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հաջողությունը պայմանավորված է միջազգային պարտավորությունները չափելի արդյունքների վերածելու, անհրաժեշտ ռեսուրսներ մոբիլիզացնելու և պետությունների ու մասնավոր հատվածի միջև երկարաժամկետ գործընկերություններ զարգացնելու կարողությամբ։