Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե իշխանություններին չհաջողվի խորհրդարանում ընդդիմությանը համոզել և համատեղ հաստատել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը, ապա չի բացառվում նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու սցենարը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Սահմանադրության ընդունման գործընթացն այն պայմաններում, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չունի բավարար մանդատներ նախագիծը միայնակ հանրաքվեի դնելու համար, իսկ ընդդիմությունը կտրուկ դեմ է՝ Փաշինյանն արձագանքեց․ «Առաջիկայում մենք կհրապարակենք Սահմանադրության նախագիծը, կսկսենք հանրային քննարկումներ և կուղարկենք խորհրդարան։ Մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր, սկզբունքային և Հայաստանի պետության հարատևությունը որոշելու հարց է։ Կփորձենք համոզել։ Չստացվե՞ց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»։

Վարչապետը շեշտեց, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի բացառապես ներքին օրակարգն է, որը նախընտրական և կառավարության ծրագրի մաս է, և Ադրբեջանի հայտարարությունները չեն կարող առիթ դառնալ սեփական օրակարգից հրաժարվելու համար։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը հանձնառություն ունի քաղաքացիների առաջ ինչպես խաղաղության պայմանագրի ստորագրման, այնպես էլ նոր Սահմանադրության ընդունման հարցում։

«Եթե Հայաստանի ժողովուրդն այս հանձնառությունն ուզում է տեսնել իրագործված, ուրեմն մենք ժողովրդի հետ միասին պետք է այն իրագործենք։ Եթե կպարզվի, որ Հայաստանի ժողովուրդը չի սատարում այս քաղաքական առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան Հայաստանի Հանրապետությունում կհամարեմ սպառված»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան