Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը

Լուրեր

22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե Ուկրաինային ռազմական օգնության խոշոր փաթեթի մատակարարումները դադարեցվել են այն պատճառով, որ Լվովի մարզային խորհուրդը 2027 թվականը հռչակել է «Ուկրաինական ապստամբական բանակի (ՈՒԱԲ) և Ռոման Շուխևիչի տարի»։ Այս մասին գրում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Fakt պարբերականին։

Հաղորդվում էր, որ Լվովի մարզային խորհրդի պատգամավորները քվեարկություն են անցկացրել Լեհաստանին ռազմական օգնության խոշոր փաթեթն ուղարկելու նախապատրաստական աշխատանքների ընթացքում, ինչի հետևանքով մատակարարումները կասեցվել են։ Սակայն Լեհաստանի ՊՆ-ն հերքել է այս տեղեկությունը։

«Սա կեղծ տեղեկություն է»,- պարբերականին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Յանուշ Սեյմեյը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ որոշումն ընդունվել է տարածաշրջանային մակարդակով՝ առանց կենտրոնական իշխանությունների և դիվանագետների հետ խորհրդակցությունների։ Գերատեսչությունը գնահատել է, որ այդ բանաձևը վնասում է Լեհաստանի հետ փոխըմբռնման հասնելու ջանքերին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Բոսացկին հայտնել է, որ նախագահի աշխատակազմը լեհական կողմին հավաստիացրել է, որ որոշումն ուժի մեջ չի մտնի։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշման մասին տեղեկատվությունը հեռացվել է Լվովի մարզային իշխանությունների կայքից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Լվովի մարզային խորհուրդը քվեարկել էր 2027 թվականը «Ռոման Շուխևիչի, Ուկրաինական ապստամբական բանակի և Օլեգ Օլժիչի տարի» հռչակելու որոշման օգտին։ Այդ քայլն անմիջապես քննադատության էր արժանացել Լեհաստանի իշխանությունների կողմից։ Մասնավորապես, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ նման քայլն «օգնում է Ուկրաինայի թշնամիներին»։ Լեհաստանում Ուկրաինական ապստամբական բանակը պատասխանատու են համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինի շրջանում լեհերի զանգվածային սպանությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի