Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ առանց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունների
Քաղաքականություն
10.12.2018 | 21:13Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Այս մասին դեկտեմբերի 10-ին օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ առանց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունների: Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչուր պաշտոնյա, եթե կապ ունի կոռուպցիոն որևէ համակարգի հետ, պետք է իմանա, որ պատասխանատվության է ենթարկվելու