ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
Բոլորը

Ռուսական կողմի՝ գազի գինը հնարավոր միակողմանի բարձրացնելու հարցը պետք է դիտարկել հայ-ռուսական տնտեսական և ռազմավարական հարաբերությունների ամբողջ շրջանակում։ Լագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հարց է բարձրացրել՝ նման քայլը որքանով գործընկերային կլինի և կարտացոլի երկու երկրների հարաբերությունները։
«Վնասներ՝ անշուշտ։ Եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը բարձրացնել միակողմանի, չգիտեմ՝ դա որքանով է գործընկերային և արտացոլում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ»,– ասել է նախարարը՝ պատասխանելով գազի հնարավոր թանկացման հետևանքների վերաբերյալ հարցին։

Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում գազի գնով։ Նա հիշատակել է համագործակցության տարբեր ուղղություններ ու ռազմավարական նշանակության ակտիվներ՝ առաջարկելով հնարավոր քննարկումն անցկացնել ամբողջ հարաբերությունների շրջանակում։

«Հայաստան-Ռուսաստան տնտեսական և ռազմավարական բնույթի հարաբերություններում շատ գործոններ կան։ Վերցնել մեկ հատ բաղադրիչ՝ գազի գին ․․․ Ես առաջարկում եմ, որ եթե այդպես ենք նայում, գուցե ամբողջ ասպեկտով մի հատ ամբողջը քննարկենք, կմտածենք, կորոշենք, կհասկանանք»,– նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ արդեն կա նախնական ընկալում, որ կողմերը պետք է միասին նստեն և գույքագրեն առկա հարաբերություններն ու համագործակցության բաղադրիչները։

Մանրամասները` տեսանյութում։