Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման քննարկուման ժամանակ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը քննադատել է կառավարության կողմից խորհրդարան ուղարկված փաստաթղթերի որակն ու գործընթացի հաջորդականությունը։

Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհաքաղաքական նման մեծ նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ ԱԳՄԱ նախարարության ներկայացրած եզրակացությունը կազմում է ընդամենը մեկուկես էջ, իսկ տեղեկանքը՝ երեք պարբերություն․

«Որևէ ռիսկերի գնահատում, որևէ SWOT անալիզ չկա այդ եզրակացության մեջ։ Բացի այդ, համաձայնագրում բազմաթիվ հղումներ են արվում Բաժնետիրական համաձայնագրին ու Կանոնադրությանը, սակայն այդ փաստաթղթերը մեզ չեն տրամադրվել։ Դուք մեր վզին փաթաթում եք կարևորագույն փաստաթղթի վավերացման պարտավորություն, իսկ դետալների մասին ասում եք՝ հետո կխոսենք։ Ինչո՞ւ ամբողջական փաթեթը չի ներկայացվում խորհրդարանին»,- հայտարարեց Հովսեփյանը։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ պաշտոնական եզրակացությունները կազմվում են հաստատված պետական կաղապարներով, և դրանցում SWOT վերլուծությունների տեղ չկա։

«SWOT եք ուզո՞ւմ, եկեք հիմա միասին նստենք ու անենք SWOT անալիզ՝ ուժեղ ու թույլ կողմեր, հնարավորություններ ու սպառնալիքներ։ Բայց ե՞րբ եք տեսել միջազգային պայմանագրի պաշտոնական եզրակացության մեջ SWOT անալիզ լինի»,- նշեց նախարարը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչու մինչև օրս ամերիկյան կողմից չկա պաշտոնական ծանուցում ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին, չնայած նշված էր հունիսի 30-ի ժամկետը։

Արեգա Հովսեփյանը բարձրացրել է նաև Սահմանադրական դատարանի հարցը։ Հղում անելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետին՝ նա շեշտեց, որ կառավարությունն իրավասու էր նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը ևս ուղարկել ՍԴ՝ դրա համապատասխանությունը ստուգելու համար․

Անդրադառնալով Բաժնետիրական համաձայնագրի և Կանոնադրության բացակայությանը՝ Միրզոյանը պարզաբանեց, որ հենց այս շրջանակային համաձայնագիրն է սահմանում քաղաքական ու իրավական առանցքը, և հետագայում ընդունվելիք որևէ կանոնադրություն կամ փաստաթուղթ չի կարող դուրս գալ դրա սահմաններից կամ հակասել Հայաստանի ինքնիշխանությանը։ Նախարարը նաև հավելել է, որ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերն արդեն հանրայնացված են e-draft հարթակում։ Իսկ Խաղաղության պայմանագիրը նախապես Սահմանադրական դատարան ուղարկելու ընդդիմադիր պատգամավորի առաջարկին Միրզոյանն դրական արձագանքեց։

«Երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրենք, մենք ըստ օրենքի պարտավոր ենք այն ուղարկել ՍԴ։ Դուք ասում եք՝ մինչև ստորագրելն էլ կարող եք ուղարկել նախաստորագրված տեքստը, Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է։ Իմ պատասխանը գիտե՞ք որն է․ կարող է և արժի՛, չեմ բացառում, ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ»,- ասաց ԱԳՄԱ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան