TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե որքան է լինելու ԹՐԻՓՓ-ի հողային շերտի լայնությունը, արդյոք նավթամուղը, գազամուղը, երկաթուղին և ավտոճանապարհը մի տեղո՞վ են անցնելու, լինելո՞ւ են կանգառներ ՀՀ տարածքում և ինչո՞ւ է ներդրվում ֆրոնտ-օֆիս/բեք-օֆիս մոդելը։

Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ ԹՐԻՓՓ-ը մեկ ընդհանուր միջանցք կամ հողաշերտ չէ, և բոլոր ենթակառուցվածքները չեն կարող կենտրոնացած լինել նույն նեղ տարածքում։

«Մեղրիի հատվածում երկաթուղու երկայնքով նավթամուղ կամ գազամուղ պատկերացնելն անհնար է․ մի կողմից գետն է, մյուս կողմից՝ ժայռերը։ Այնտեղ ֆիզիկական հնարավորություն չկա։ Երկաթուղին կարող է անցնել հարավով, բայց նավթամուղը կամ գազամուղը կարող են անցնել, օրինակ, Հայաստանի հյուսիսով՝ Ղազախ-Իջևանով կամ Գյումրի-Կարսով։ Դրանք դեռ որոշված չեն»,- ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ «ԹՐԻՓՓ-ի լայնություն» հարցադրումն անտեղի է, քանի որ երկաթուղու դեպքում օտարվելու է միայն ստանդարտ գծերի և անվտանգության գոտու հողատարածքը։ Կոնկրետ կոորդինատները կորոշվեն «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հիմնադրումից հետո և պարտադիր կհաստատվեն Հայաստանի կողմից։

Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ճանապարհին կանգառներ լինելու են, քանի որ Հայաստանն ինքն է շահագրգռված օգտվել այդ ենթակառուցվածքներից։

«Եթե մենք ուզում ենք մեր ապրանքները տանել Երասխ, Իրան, Ադրբեջան կամ Ռուսաստան, բնականաբար, մեզ կանգառներ պետք են։ Կանգառներ լինելու են։ Իսկ տարանցիկ փոխադրումների համար Ադրբեջանը կարող է 42 կմ-ում կանգառի կարիք չունենալ, բայց ապագայում ուղևորների համար ևս հնարավոր են կանգառներ»,- նշեց նա։

Անդրադառնալով սահմանային սպասարկմանը՝ Միրզոյանը բացատրեց, որ մոդելը միտված է ընթացակարգերի արագացմանը և ավտոմատացմանը։ Միաժամանակ, նա չհերքեց, որ հետկոնֆլիկտային փուլում առկա են հոգեբանական նրբություններ, և նվազագույն ֆիզիկական շփումը բխում է անվտանգության ու հարմարավետության շահերից։

«Ֆրոնտ-օֆիսում տեխնիկական սպասարկում է, իսկ մաքսային ու սահմանային վերահսկողության բոլոր որոշումները կայացվում են բեք-օֆիսում՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների կողմից։ Որևէ հատուկ ռեժիմ չկա, դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է»,- ասաց ԱԳՄԱ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան