ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, այլ թեկնածուների և կուսակցության ներկայացուցիչների օժանդակությամբ, ենթադրաբար ընտրակաշառք է տվել մի քանի տասնյակ ընտրողների՝ ընտրություններին մասնակցելու և կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Ըստ նախաքննական մարմնի՝ նա նաև նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ավելի քան 30 այլ ընտրողների։ Քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք ձերբակալվել են, իրականացվել են խուզարկություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես:

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»: