Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
Բուլղարիայում ավարտվել է ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի Մ-15 հավաքականը երրորդ տուրում 2:5 հաշվով պարտվել է Մոլդովայի հասակակիցներին։ Արման Առաքելյանի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Մայքլ Հայկ Ագդայանն ու Մարտին Սարգսյանը:
Նախորդ երկու խաղերում Հայաստանի Մ-15 հավաքականը 0:8 հաշվով պարտվել էր Բուլղարիային ու 2:0 հաշվով հաղթել էր Մոլդովային:
Հայաստանի, Մոլդովայի և Կոսովոյի թիմերը մրցաշարն ավարտել են 3-ական միավորով, իսկ բուլղարացիները հաղթել են բոլոր խաղերում: Հայ ֆուտբոլիստները խմբում գրավել են վերջին տեղը:

