ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Քաղաքականություն
20.10.2026 | 17:47ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են չեխական Aero Vodochody Aerospace ընկերության արտադրության L-39 Skyfox ինքնաթիռները, որոնք առաջիկայում, ըստ նախարարի, կհամալրեն Հայաստանի զինտեխնիկայի շարքը։
«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,- գրել է Պապիկյանը։
Նախարարի հրապարակումից ենթադրվում է, որ Հայաստանը ձեռք է բերել այդ ինքնաթիռները, սակայն գնման մասին այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն։

