Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները

Լուրեր

20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի Սամարղանդում կայացած C5+1 ձևաչափով հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տրանսպորտի, կրիտիկական կարևոր  հանքային ռեսուրսների և անվտանգության ոլորտներում։ Այս մասին ասվում է Euronews-ի անդրադարձում։

Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Համատեղ հայտարարության մեջ կողմերն աջակցել են Տրանսկասպյան առևտրային երթուղում ներդրումների իրականացմանը, արդյունաբերական ոլորտում ավելի սերտ համագործակցությանը և մաքսային ընթացակարգերի պարզեցմանը։

Առևտրային երթուղի դեպի Եվրոպա

Տրանսկասպյան երթուղին, որը հայտնի է նաև որպես Միջին միջանցք, Կենտրոնական Ասիան կապում է եվրոպական շուկաների հետ՝ Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։

«Մենք մտադիր ենք զարգացնել Տրանսկասպյան առևտրային երթուղու ենթակառուցվածքները և մեր գործընկերներին ավելի լայն հնարավորություններ տրամադրել՝ ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի շուկաներ դուրս գալու համար»,- հայտարարել է Ռուբիոն։

Վաշինգտոնը նաև ձգտում է դիվերսիֆիկացնել էներգետիկ տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արտադրության մեջ օգտագործվող կրիտիկական  կարևորագույն հանքանյութերի մատակարարումները: Վեց երկրների կառավարությունները որպես առաջնահերթություններ նշել են հումքի վերամշակումը, էներգետիկ համագործակցությունը և կիբերանվտանգությունը, սակայն համատեղ հայտարարության մեջ որևէ նոր ենթակառուցվածքային ֆինանսավորում չի նախատեսվել:

Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովն առաջարկել է համագործակցություն, որը կընդգրկի ամբողջ շղթան՝ երկրաբանական հետախուզումից մինչև հանքանյութերի վերամշակում և տեղական արդյունաբերական կլաստերների ստեղծում։ Նա նաև կոչ է արել ավելի սերտ կապեր հաստատել C5+1 դիվանագիտական ձևաչափի և B5+1 բիզնես հարթակի միջև՝ ընկերություններին նախագծերի ընտրության գործընթացում առավել ակտիվ ներգրավելու նպատակով։

ԱՄՆ-ի նախաձեռնությունն առաջ է մղվում այն ֆոնին, երբ Կենտրոնական Ասիայի հինգ պետությունները լայն տնտեսական կապեր են պահպանում Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Սամարղանդում Euronews-ին տված առանձին հարցազրույցում Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է ապահովել մրցակցություն, այլ ոչ թե բացառիկություն։

«Խոսքն այն մասին չէ, որ մենք գանք այստեղ և ասենք՝ դադարեցրե՛ք շփվել որևէ մեկի հետ կամ համագործակցել մեկ այլ երկրի հետ»,- ասել է նա։

Ռուբիոն նաև առանձին հանդիպումներ է անցկացրել Կենտրոնական Ասիայի իր գործընկերներից յուրաքանչյուրի հետ։

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տիլեուբերդին Ռուբիոյի հետ քննարկել է առևտրի, էներգետիկայի, կարևորագույն հանքային ռեսուրսների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հարցերը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարը հետաքրքրություն է հայտնել դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովից հետո Ղազախստան այցելելու հարցում, թեև կոնկրետ ամսաթիվ դեռ չի նշվել։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև Ղազախստանի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու մտադրությունը։ Դրանք Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շրջանակ են։

Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանն էլ Ռուբիոն քննարկել է երկկողմ համագործակցությունը։

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինը, ըստ իր ղեկավարած ծգերատեսչության տվյալների, բարձրացրել է առևտրի, ներդրումների և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Ռուբիոն բանակցություններ է վարել նաև Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Կողմերը նախապատրաստում են քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին՝ Աշխաբադում։

Ուզբեկստանն ու ԱՄՆ-ն անցկացրել են Ռազմավարական գործընկերության խորացման երկխոսության առաջին փուլը, որի ընթացքում քննարկվել են առևտրի, էներգետիկայի, տեխնոլոգիաների և անվտանգության հարցերը։

Բանակցությունների արդյունքներով՝ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Սաիդովը Ռուբիոյի ներկայությամբ ստորագրել է «Արտեմիս» համաձայնագրերը՝ Ուզբեկստանը դարձնելով տիեզերքի խաղաղ հետազոտմանն ուղղված միջազգային նախաձեռնությանը միացած 77-րդ երկիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի