Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնի «Տոտենհեմն» ընթացիկ մրցաշրջանում առաջին հաղթանակն տարել Անգլիայի առաջնությունում:
Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում իտալացի Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 3:1 հաշվով ուժեղ է գտնվել «Քովենթրիից»:
«Տոտենհեմն» Անգլիայի 5 դիվիզիոնների 116 թիմերից միակն էր, որը հաղթանակ չուներ այս մրցաշրջանում: Լոնդոնիցները Պրեմիեր լիգայում նախորդ հաղթանակը տարել էին անցած մրցաշրջանի վերջին տուրում:
Անգլիայի ընթացիկ առաջնության 7-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 6 միավորով 16-րդ տեղում է։
Դավիթ Եղիազարյան

