Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը

Լուրեր

20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
Բոլորը

Կանադայի Ալբերտա նահանգը մերժել է անկախության վերաբերյալ պարտադիր հանրաքվե անցկացնելու ծրագիրը։ Երեքշաբթի հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ հաղթել է միասնական Կանադայի գաղափարը՝ երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման ֆոնին, գրում է AFP-ն։

Կանադայի հանրային հեռարձակող CBC-ն և առաջատար մասնավոր CTV-ն կանխատեսել են դաշնայնացման կողմնակիցների հստակ հաղթանակը։ Պաշտոնական արդյունքների համաձայն՝ քվեաթերթիկների գրեթե 45 տոկոսի հաշվարկից հետո ընտրողների ավելի քան 76 տոկոսը կողմ է արտահայտվել Ալբերտայի՝ Կանադայի կազմում մնալուն։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ողջունել է արդյունքը՝ նշելով, որ Ալբերտայի բնակիչները միասնության օգտին «հստակ ընտրություն» են կատարել։

«Նրանք ընտրել են միասնությունը՝ միասին կառուցելու և միմյանց մասին հոգ տանելու համար»,- գրել է նա X-ում։

Ալբերտայում մեծացած Քարնին կոչ էր արել նահանգին մերժել անջատողականությունը՝ պնդելով, որ Կանադային կայունություն է անհրաժեշտ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմի և Կանադան բռնակցելու սպառնալիքների պայմաններում։

Նահանգի մայրաքաղաք Էդմոնթոնի ռեստորաններից մեկում, որտեղ անջատողական առաջատար խմբերից մեկը հետևում էր քվեարկության արդյունքներին, մռայլ մթնոլորտ է տիրել։ Անջատողական «Ալբերտայի բարգավաճման նախագիծ» շարժման առաջատար ներկայացուցիցչներից Ջեֆրի Ռաթը լրագրողներին ասել է, որ անկախության հասնելու իրենց պայքարը, «անկասկած», շարունակվելու է՝ չնայած երկուշաբթի կայացած քվեարկության արդյունքներին։

«Ինձ համար մենք արդեն հաղթել ենք։ Մենք այս նահանգում հսկայական շարժում ենք ստեղծել։ Մենք Ալբերտայի բնակիչներին տեղեկացրել ենք անկախության առավելությունների մասին և շարունակելու ենք առաջ շարժվել»,- ասել է Ռաթը։

Ալբերտայի վարչապետ Դանիել Սմիթը՝ պահպանողական քաղաքական գործիչ, որը դեմ էր անկախությանը, ողջունել է «Կանադայի կազմում մնալու օգտին լայն աջակցությունը»։ Սմիթը, որը նախաձեռնել էր հանրաքվեն, հայտարարել է, որ դաշնայնացման կողմնակիցների հաղթանակը վերջ կդնի անջատման հարցի շուրջ վեճին, որը պառակտել է նահանգը։

Արտաքին միջամտություն

Ալբերտան ունի աշխարհում նավթի ապացուցված պաշարների չորրորդ խոշորագույն ծավալը, և անջատողական տրամադրությունների զգալի մասը պայմանավորված է նավթարդյունաբերության կառավարման վերաբերյալ դժգոհությամբ։ Սմիթն անջատողական տրամադրությունների աճի համար մեղադրել է Քարնիի նախորդին՝ Ջասթին Թրյուդոյին՝ պնդելով, որ վերջինը փորձել է սահմանափակել նավթի արդյունահանումը՝ կլիմայի պաշտպանությանն ուղղված իր օրակարգն առաջ մղելու նպատակով։

Ալբերտայի անկախության ձգտումը շարունակական հետաքրքրություն է առաջացրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցների շրջանում։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն Ալբերտան անվանել է Միացյալ Նահանգների «բնական գործընկեր»։ Թրամփի գլխավոր աջակիցներից Իլոն Մասկն այս ամիս X-ում գրել է, որ Ալբերտան «պետք է անջատվի Կանադայից»։

«Ալբերտայի բարգավաճման նախագիծ» շարժման ղեկավար Ռաթը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ Պետքարտրուղարությունում, իսկ անջատողականները խորհրդատվություն են ստացել Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչներից։

Անցյալ տարի պաշտոնը ստանձնելուց ի վեր Քարնին ջանքեր է գործադրել նահանգի և Օտտավայի միջև հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Նա Սմիթի հետ համագործակցել է Ալբերտայից ավելի մեծ ծավալներով բիտում արտահանելու համար նոր խողովակաշարի կառուցման նախագծի առաջմղման շուրջ։ Թրյուդոյի կառավարման տարիներին այս նախագիծը համարվում էր անիրագործելի։

«Ալբերտայի բարգավաճման նախագիծ» շարժման ղեկավար Միթչ Սիլվեստրն ավելի վաղ AFP-ին հայտնել է, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրերին Քարնին «սպառնացել է» նահանգին։ Սիլվեստրի խոսքով՝ Քարնիի ուղերձն այն էր, որ «Կանադայի դեմ քվեարկելը վտանգավոր է»։ Նա այդ հայտարարությունը որակել է որպես «չափազանց անհիմն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի