Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզում անցկացվող SIAL Paris 2026 սննդամթերքի և սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է երեք տաղավարով, որտեղ իր արտադրանքն է ցուցադրում  հայաստանյան 36 ընկերություն։ Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն այցելել է հայկական տաղավարներ, հանդիպել ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման, եվրոպական շուկաներում դիրքերի ամրապնդման ու նոր գործարար կապերի հաստատման հնարավորությունները։

ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն այցելել է սննդամթերքի և սննդարդյունաբերության ոլորտի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի՝ SIAL Paris 2026-ի (Salon International de l’Alimentation) հայկական տաղավարներ։

Այցի շրջանակում դեսպանը հանդիպել է հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրանքին և քննարկել հայկական ագրոպարենային արտադրանքի արտահանման ընդլայնման, ֆրանսիական և եվրոպական շուկաներում դրա ներկայության ամրապնդման, ինչպես նաև հայաստանյան և ֆրանսիական գործարար շրջանակների միջև նոր գործընկերությունների ձևավորման հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցությամբ կազմակերպված երեք հայկական տաղավարներում ներկայացված էին 36 հայաստանյան ընկերություններ, որոնք գործում են հրուշակեղենի, չրերի, թեյի և սուրճի, հյութերի և պահածոների, մեղրի, շոկոլադի, ձկնամթերքի, ինչպես նաև գինու և կոնյակի արտադրության ոլորտներում։

SIAL Paris-ի մասնակցությունը հայաստանյան արտադրողներին հնարավորություն է ընձեռում իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային գնորդներին և ներմուծողներին, հաստատել նոր գործարար կապեր, ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը միջազգային շուկաներում։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում միջազգային ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցությունը նպաստում է արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը»։