ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
Քաղաքականություն
20.10.2026 | 10:48
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Հայ ուսանողների միության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը դեսպանը ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Հայ ուսանողների միության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը, տարբեր ոլորտներում համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Զրույցի ընթացքում կարևորվել է երիտասարդների դերը երկու երկրների միջև կապերի ամրապնդման, Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացման գործում»։

