Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացված մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

-67 կգ քաշային կարգում Յուրա Զալյանը, տանելով 4 հաղթանակ և կրելով 1 պարտություն, իրավունք է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, որտեղ արդեն առավելության է հասել ուկրաինացի Իլլիա Հրինենկոյի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի Մ21 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաև մարզիկներ Անիլ Շարիաթփանահին, Դավիթ Պողոսյանը, Նանե Հարությունյանը, Արսեն Կիրակոսյանը, Արամ Կարապետյանը, Գոռ Մուշեղյանը, Հայկ Վարդանյանը, Արեն Աբգարյանը, Էրիկ Օհանյանը, Հակոբ Թադևոսյանը, Դանիել Մակյանը, Լևոն Շաիշյանը, Աշոտ Վարդանյանը, Սուրեն Քոսակյանը և Հովիկ Վարդանյան:

Հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և երկրորդ մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Ի դեպ, Սարգիս Հովսեփյանը, Լեհաստանում հաջողությամբ հանձնելով մարզչական որակավորման քննությունը, ստացել է միջազգային կարգի մարզչի որակավորում:

Աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ Հայաստանի կարատեի ազգային Ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և գլխավոր քարտուղար Էդգար Մինասյանը մասնակցել են նաև Աշխարհի կարատեի ֆեդերացիայի կոնգրեսին: Էդգար Մինասյանը, հանձնելով մրցավարական որակավորման քննությունը, ստացել է WKF Kumite Judge A կարգի որակավորում։