ԱԹՍ-ների պատճառով գիշերը դադարեցվել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանների աշխատանքը․ գրեթե 200 չվերթ է չեղարկվել

Լուրեր

16.10.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանը՝ անկլավների փոխանակման մասին // Արաղչին խոսել է TRIPP-ի հարցով մտահոգություններից․ ԼՈՒՐԵՐ
16.10.2026 | 15:01
Իլոն Մասկը ներկայացրել է նոր թռչող Tesla Roadster ավտոմեքենան
16.10.2026 | 14:58
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
16.10.2026 | 14:52
Ռուբինյանն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը
16.10.2026 | 14:41
ԱԲ-ի, կիբեռանվտանգության և թվային փոխակերպման հարցեր են քննարկել Դավիթ Թադևոսյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչը
16.10.2026 | 14:39
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 14:33
Բաքուն հայտարարել է, թե Ադրբեջանի դեմ հիբրիդային հարձակումները լայնածավալ բնույթ են ստացել
16.10.2026 | 14:25
Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները
16.10.2026 | 14:12
Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 14:02
Մենք զգում ենք՝ եվրաինտեգրման ինչ խորը պրոցեսներ են գնում Հայաստանում․ Նարեկ Կարապետյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 13:52
Իրանական կողմը հարցեր ունի, դրանց պատասխաններ են տրվել․ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 13:42
ԱԹՍ-ների պատճառով գիշերը դադարեցվել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանների աշխատանքը․ գրեթե 200 չվերթ է չեղարկվել
16.10.2026 | 13:33
«Ուժեղ Հայաստան»-ի՝ ԱԺ ներկայացրած առաջին նախագիծը կվերաբերի դեղերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 13:22
Ստամբուլում 9 տարվա մեջ առաջին անգամ ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել․ մասնակցել է նաև Թուրքիայի ԱԳ փոխնախարարը
16.10.2026 | 13:11
«Ինքս էլ չգիտեմ՝ իմ մուտքն էլ կարգելվի՞ Ռուսաստան». Ալխաս Ղազարյանը՝ Սանկտ Պետերբուրգ նախատեսված գործուղման մասին
Բոլորը
Հոկտեմբերի 15-ի երեկոյից Մոսկվայի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չվերթների ընդունման և մեկնման սահմանափակումներ են մտցվել, հաղորդում է Ռոսավիացիան, գրում է Meduza-ն։

Սահմանափակումները հանվել են միայն հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան։ Գրեթե 160 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Դրանց մեծ մասը՝ «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում, համապատասխանաբար, 66 և 79 չվերթ, հայտնել է «Մոսկվա» գործակալությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ երեկոյան ժամերից հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ուկրաինական 94 անօդաչու։

Փակվել է նաև Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը։ Այնտեղ սահմանափակումները հանվել են միայն առավոտյան ժամը 9-ին։ Հետաձգվել կամ ուշացել է 37 չվերթի մեկնում, ինչպես նաև 9 չվերթի ժամանում, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի տվյալներով՝ մարզի երկնքում խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։

The Atlantic-ի լրագրող Սայմոն Շուստերը, հղում անելով իր աղբյուրներին, նախօրեին գրել էր, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանի օդանավակայանների աշխատանքը կաթվածահար անելուն ուղղված արշավը «նոր է սկսվում»։ Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի օդային տարածքը «դառնում է անապահով», քանի որ «Ռուսաստանի երկնքում անօդաչու թռչող սարքերն այնքան հաճախ կհայտնվեն, որ ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»։
Շուստերի տվյալներով՝ վերջին շաբաթներին Ուկրաինան փորձում է հեռահար անօդաչու թռչող սարքերի միջոցով դժվարացնել Ռուսաստանի օդանավակայանների շրջակայքում օդային տարածքի օգտագործումը։ Սակայն Զելենսկին դեռևս հավանություն չի տվել նախնական ծրագրի իրականացմանը, որը նախատեսում էր զգալիորեն ավելի ագրեսիվ մարտավարություն։

Հոկտեմբերին Մոսկվայի օդանավակայանները սկսել են ավելի հաճախ դադարեցնել աշխատանքը։ Հոկտեմբերի առաջին 14 օրերի ընթացքում չորս օդանավակայանները միասին փակ են եղել 101 ժամ, հաշվարկել է «Агенство»-ն։ Համեմատության համար՝ ամբողջ սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 46 ժամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի