«Ինքս էլ չգիտեմ՝ իմ մուտքն էլ կարգելվի՞ Ռուսաստան». Ալխաս Ղազարյանը՝ Սանկտ Պետերբուրգ նախատեսված գործուղման մասին

Լուրեր

05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սանկտ Պետերբուրգ նախատեսված գործուղմանը և Ռուսաստանի Դաշնություն իր մուտքի հնարավոր արգելքի վերաբերյալ մտահոգություններին։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հոկտեմբերի 13-ի կարգադրության համաձայն՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու նպատակով 2026 թվականի հոկտեմբերի 21-24-ը Սանկտ Պետերբուրգ են գործուղվում ԱԺ պատգամավորներ Մամիկոն Ասլանյանը և Ալխաս Ղազարյանը (հոկտեմբերի 22-24-ը)։

Անդրադառնալով հարցին՝ մտահոգություն չունի՞, որ պատգամավոր Լուսինե Բադալյանի օրինակով իր մուտքը նույնպես կարող է արգելվել ՌԴ, Ալխաս Ղազարյանը նշեց, որ դեռևս հստակ տեղեկատվություն չկա։

«Խնդիրն այն է, որ ինքս էլ չգիտեմ, ճիշտն ասած, ինչ մեթոդով են ում արգելել կամ ինչն են հաշվի առել․․․ Այնուամենայնիվ, կտեսնենք, երբ այդ օրերը հասնեն՝ արդյո՞ք ինձ էլ են արգելել։ Հստակ պատասխան չունեմ»,- ասաց պատգամավորը։

Ղազարյանի խոսքով՝ թեև նշվում է, որ մուտքի արգելքի պատճառը «հակառուսական հայտարարություններն» են, սակայն որևէ կոնկրետ հիմնավորում կամ հայտարարություն նշված չէ, և որևէ մեկը հստակ չգիտի արգելքի բուն պատճառը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

ԱԺ պատգամավորը նախատեսում էր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ հոկտեմբերի 15-ին կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

«Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,- նշել էր Բադալյանը։

Թե ինչու է արգելվել Լուսինե Բադալյանի մուտքը Ռուսաստան, այս պահին հայտնի չէ: Նման մի դեպքի մասին էլ մարտի 25-ին էր հայտնի դարձել, երբ ՔՊ պատգամավոր Մարինա Ղազարյանը հայտարարել էր, որ ռուսական ավիաընկերությունը չեղարկել է իր տոմսերը, երբ նա դիվանագիտական անձնագրով պետք է մեկներ Աշխաբադ՝ միջխորհրդարանական երկխոսությանը մասնակցելու նպատակով։

Եվգենյա Համբարձումյան