ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ

Լուրեր

15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԶԾ ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուն քննարկել են խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, թվայնացման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ համագործակցության առաջնահերթությունները։ Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են 2026-2031 թվականներին խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով։

ԱԺ հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուին։

Հայկ Կոնջորյանը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին խորհրդարանի հետ երկարամյա, վստահելի և կառուցողական գործընկերության համար։ Նա նշել է, որ տարիների ընթացքում համագործակցությունը վերաճել է կարևոր գործընկերության, որը նպաստել է խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, օրենսդրական գործընթացների բարելավմանը, թվայնացման առաջմղմանն ու թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական մասնակցության նոր մեխանիզմների ներդրմանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով համատեղ ջանքերն օգնել են ամուր հիմքեր ստեղծել ժամանակակից, արդյունավետ և արձագանքող խորհրդարանի կայացման համար։ Նրա դիտարկմամբ իրականացված ծրագրերը նպաստել են ինստիտուցիոնալ բարեփոխումների առավել համապարփակ շրջանակի ձևավորմանը: Հայկ Կոնջորյանը նշել է, որ այսօր առաջնահերթություն է նախորդ փուլերի ձեռքբերումների զարգացումը և արդեն մեկնարկած բարեփոխումների լիարժեք ներդրումն Ազգային ժողովի ամենօրյա աշխատանքում։

ԱԺ փոխնախագահն ընդգծել է Ազգային ժողովի իններորդ գումարման հանձնառությունը խորհրդարանի արդիականացման օրակարգն առաջ մղելու գործում։ Նա բարձր է գնահատել խորհրդարանական զարգացման ուղղված նոր ծրագրի մեկնարկը՝ այն դիտարկելով որպես առանցքային հնարավորություն՝ բարեփոխումների լիարժեք ինստիտուցիոնալացման և արդյունավետ իրականացման տեսանկյունից: Հայկ Կոնջորյանի համոզմամբ այս գործընկերության հաջողությունը պայմանավորված է համատեղ պատասխանատվությամբ։ Ընդգծվել է, որ համատեղ տեսլականի և ամուր գործընկերության շնորհիվ հնարավոր է բարձրացնել գործունեության արդյունավետությունն ու մեծացնել ներդրումը ժողովրդավարական կառավարման զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հաոլիանգ Սյուն նշել է, որ Հայաստան կատարած վերջին այցից հետո ականատեսն է այն վերելքին, որն ապրել է մեր երկրի տնտեսությունն անկախացումից ի վեր։ Նրա խոսքով պետական հաստատությունների գործունեության արդյունավետությունն ուղղակիորեն ազդում է քաղաքացիների կյանքի որակի և կենսամակարդակի բարձրացման վրա, ինչը, նրա դիտարկմամբ, Հայաստանի կառավարության առանցքային նպատակներից է։ Հաոլիանգ Սյուն ընդգծել է համագործակցության շարունակականության ապահովման և հետագա ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման պորտֆելի ղեկավար Վահան Ասատրյանը, Խորհրդարանի զարգացման (FORSETI) և Ընտրական համակարգերի կառավարման (ARTEMIS) ծրագրերի ղեկավար Ռուզաննա Հայրապետյանը։

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց են փոխանցել ՄԱԶԾ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև ՀՀ ԱԺ իններորդ գումարման ընթացքում (2026-2031) խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

ՄԱԶԾ-ի՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի կառավարությունների և ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ»: