Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում իրականացվող ապամոնտաժման աշխատանքների շրջանակում քանդվում է ինքնակամ կառուցված բենզալցակայանը։ Վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է քանդման պատճառներին, անվտանգության նորմերին և ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի արձագանքին։

Սարգսյանի փոխանցմամբ՝ քաղաքային իշխանությունները հանձնարարական ունեն հանրային տարածքները վերադարձնելու քաղաքացիներին։ Շինարարների փողոցում առկա շուրջ 60 ինքնակամ շինություններից արդեն ապամոնտաժվել են գրեթե բոլորը։

«Այս բենզալցակայանի կառուցման առաջին թույլտվությունը տրվել է 1997 թվականին, իսկ 2000-ականներին կառույցն ընդլայնվել է։ Մենք ունենք քաղաքապետի քանդման համապատասխան որոշումը։ Քանի որ սա բենզալցակայան է, հրավիրել ենք Փրկարար ծառայության աշխատակիցներին՝ անվտանգությունն ապահովելու համար։ Վառելիքը դուրս է բերվել, իսկ տարաներում ջուր է լցվել, որպեսզի որևէ ռիսկ չառաջանա»,- պարզաբանեց թաղապետը։

Անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի՝ ապամոնտաժման վայրում հայտնվելուն՝ Սերոբ Սարգսյանը հերքեց, թե լցակայանի քանդումը պայմանավորված է եղել պատգամավորի գործոնով։

«Մենք հերթով քանդելով գալիս էինք, հասնում էինք այստեղ։ Մեսրոպ Մանուկյանի աղմուկը կապված էր աներոջ բենզալցակայանի հետ։ Ինքը տեղին էր անհանգստանում, մենք մեկ է՝ հասնելու էինք այդ բենզալցակայանին, և սա ևս մեկ անգամ փաստեց, որ ընդդիմությունը աղմուկում է այն ժամանակ, երբ հասնում ենք իրենց ապօրինի ունեցվածքին»,- հայտարարեց Սարգսյանը։

Թաղապետը հայտնեց նաև, որ տարածքում առկա երկու շինություն չի ապամոնտաժվել, քանի որ սեփականատերերը դատարանից արգելանքի որոշումներ են բերել։ Նա վստահեցրեց, որ դատական արգելանքը վերանալուց հետո դրանք նույնպես կապամոնտաժվեն։

Բացի այդ, Սարգսյանը մատնանշեց, որ բենզալցակայանը գտնվում է բնակելի շենքից ընդամենը 12-13 մետր հեռավորության վրա՝ նախատեսված 25 մետրի փոխարեն, ինչը տարիներ շարունակ անհանգստություն է պատճառել բնակիչներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան