Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար

Լուրեր

14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին մի քանի անձ է կալանավորվել։ Հաղորդվում է, որ ձերբակալվածների նկատմամբ 10, 25 և 30 օր ժամկետով կալանքի պատիժներ են սահմանվել, գրում է ադրբեջանական անկախ Meydan TV-ին։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածներից ոմանք մեղադրվել են մարդկանց չարտոնված ցույցերի մասնակցության կոչեր անելու, իսկ մյուսները՝ դպրոցներում վեճեր հրահրելու և հասարակական կարգը խախտելու համար։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Աբշերոնի շրջանի Խրդալան քաղաքում։ Նմանատիպ դեպքեր, ենթադրաբար, տեղի են ունեցել նաև Ջեյրանբաթան ավանում, ինչպես նաև Գյոյչայի, Գորանբոյի, Մասալլըի և Աստարայի շրջաններում։

Չի հրապարակվել, թե քանի մարդ է ձերբակալվել, նրանցից քանիսն է դատապարտվել վարչական կալանքի, և որ հոդվածներով են նրանք պատասխանատվության ենթարկվել։ Հայտնի չեն նաև ձերբակալվածների անուններն ու դատարանների որոշումների մանրամասները։

Հոկտեմբերի 12-ին  Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դպրոցներում միասնական համազգեստի կանոնների կիրառման հետ կապված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 37 մարդ։ Այնուհետև տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Բաքվում՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի հարևանությամբ, ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։

Նախիջևանում էլ երկու անձ է ձերբակալվել այն բանի համար, որ բողոքել են իրենց երեխաներին հիջաբով դպրոց չթողնելու դեմ, Meydan TV-ին հայտնել են ձերբակալվածների հարազատները։ Նրանց խոսքով՝ Նեհրամ գյուղի բնակիչ Մուհամեդ Սեյիդովը և Նախիջևան քաղաքի բնակիչ Էլվին Աբբասովը ձերբակալվել են հոկտեմբերի 13-ին։ Հարազատները նշում են, որ երկուսն էլ դժգոհել են այն հանգամանքից, որ իրենց երեխաներին հիջաբով թույլ չեն տվել դպրոց մտնել։ Նրանք այդ կապակցությամբ տեսանյութ են նկարահանել և տարածել WhatsApp-ի միջոցով։ Ըստ տեղեկությունների՝ տեսանյութերի տարածումից հետո նրանց ձերբակալել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի