Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ

Լուրեր

11.08.2026 | 16:30
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:25
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Բոլորը

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին: Այդ պատմական որոշումներն ընդունվեցին համաժողովրդական հանրաքվեների միջոցով՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին, օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան, ընդունվեցին միակամ ու միասնական:

Արցախցին կատարեց վճռորոշ ընտրություն՝ հօգուտ իր հողում անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ հավատարիմ մնալով օրենքի և մարդու իրավունքների անվերապահ գերակայությանը, ժողովրդավարության սկզբունքներին, համամարդկային ու ազգային արժեքներին:

Անկախության այս բոլոր տարիների ձեռքբերումները վկայում են, որ մենք հաստատակամ ենք ու վճռական՝ պահպանելու ու ամրապնդելու քաջ հայորդիների արյան գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը, բազմապատկելու համայն հայության ջանքերով կերտված փառապանծ հաղթանակները, քանզի այդ արժեքները սրբություն են ողջ հայ ժողովրդի համար:

Այդ ուղին անկասելի է ու անշրջելի: Այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր պետականության շարունակական զորացման, ժողովրդի անվտանգության ապահովման, պաշտպանունակության հետևողական ամրապնդման, տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»: