Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Հարավային Կորեան որոշել է հետ կանչել Ուկրաինայում իր դեսպանին՝ Սեուլին հյուսիսկորեացի երկու ռազմագերիների փոխանցման մասին տեղեկատվությունը հրապարակելու պատճառով։

«Կառավարությունը որոշել է հետ կանչել Ուկրաինայում Կորեայի Հանրապետության դեսպանին։ Կառավարությունն ակնկալում է, որ երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրները բարեհաջող կկարգավորվեն, և այդ նպատակով կշարունակի խորհրդակցություններն ուկրաինական կողմի հետ»,- հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սեուլը կտրուկ էր արձագանքել այն հանգամանքին, որ Կիևը հրապարակել էր Հարավային Կորեային հյուսիսկորեացի երկու զինծառայողների փոխանցման մասին տեղեկությունը։ Նրանք կռվել են Ռուսաստանի կողմում և նախորդ տարվա սկզբին գերի էին ընկել Ուկրաինայում։ Հարավային Կորեայի իշխանությունները մտահոգված են, որ այժմ ռազմագերիների ընտանիքները կարող են թիրախ դառնալ Հյուսիսային Կորեայի իշխանությունների համար։

Այս շաբաթվա սկզբին Հարավային Կորեան հայտնել էր, որ Ուկրաինայից ներողություն է ստացել տեղեկատվության հրապարակման համար, սակայն Սեուլում այն համարել են անբավարար և խոստացել «վճռական միջոցներ» ձեռնարկել։

Հյուսիսկորեացի երկու զինծառայողներին Հարավային Կորեային փոխանցելու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր սեպտեմբերի 23-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում։ Զելենսկիի խորհրդական Դմիտրի Լիտվինը նշել է, որ Կիևի և Սեուլի միջև տեղեկությունը գաղտնի պահելու վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, և «սխալ կլիներ թաքցնել, թե այս կամ այն ռազմագերիներին ուր են տանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի