Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի 71 պատգամավորներ կոչ են արել ԵՄ ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել միության երկրներում «Ռուսական տների» գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ։ Համապատասխան դիմումը խորհրդարանականներն ուղարկել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։

Նախաձեռնության հեղինակը Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնյավիչենեն է, հայտնում է լիտվական LRT հեռուստառադիոընկերությունը, որին վկայակոչում է The Moscow Times-ը։

Փաստաթղթում նշվում է, որ «Ռուսական տները» շարունակում են գործել ԵՄ 15 երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Իսպանիայում։ Պատգամավորներն այդ կենտրոններն անվանել են «հիբրիդային ազդեցության» գործիքներ և «տեղեկատվության մանիպուլյացիայի նպատակով արտերկրում իրականացվող գործողությունների համակարգողներ»։

Եվրախորհրդարանում ընդգծել են, որ կենտրոնների գլխավոր կազմակերպությունը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, գտնվում է ԵՄ պատժամիջոցների ներքո։ Միաժամանակ, մասնաճյուղերի փակումը պաշտոնապես շարունակում է մնալ ազգային իշխանությունների իրավասության շրջանակում։

Սեպտեմբերին Գերմանիան պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել էր Լայպցիգ/Հալլե օդանավակայանում դիվերսիա կազմակերպելու մեջ, որտեղ ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռի մոտ պայթուցիկով անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել։ Դրանից հետո Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և Բեռլինում «Ռուսական տունը» փակելու մասին։

Մոսկվան հերքել էր մեղադրանքները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Ռուսական տան» գործունեության դադարեցմանն ի պատասխան Ռուսաստանում կփակվեն Գյոթեի ինստիտուտի գերմանական մասնաճյուղերը։

Գերմանիայից բացի՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո ԵՄ ևս վեց երկրներում դադարեցվել է «Ռուսական տների» գործունեությունը, մասնավորապես, Սլովենիայում, Սլովակիայում, Խորվաթիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Ռումինիայում։

Մշակութային կենտրոնների գործունեության դադարեցման պատճառը կա՛մ միջկառավարական համաձայնագրերի գործողության դադարեցումն է եղել, կա՛մ «Ռուսական տների» աշխատակիցների արտաքսումը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը նոր կենտրոններ է բացում Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում, ավելի վաղ հայտարարել էր «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովը։

«Ռուսական տունը» «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի արտերկրյա ներկայացուցչությունների ոչ պաշտոնական անվանումն է։ Այն զբաղվում է «աշխարհում Ռուսաստանի հումանիտար ազդեցության ուժեղացմամբ»։ ԵՄ-ն գործակալության նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2022 թվականի հուլիսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի