Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ստամբուլի Մալթեփե թաղամասում փլուզվել է յոթհարկանի շենքի երեք հարկը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ջոկատներ, AFAD-ի (Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահություն), UMKE -ի(Ազգային բժշկական փրկարարական ջոկատ), ոստիկանության և բժշկական խմբեր։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ շենքում 12 բնակարան կա, որոնցում, ընդհանուր առմամբ, բնակվում էր 33 մարդ։ Փլուզման պահին շենքում գտնված մարդկանց թիվը դեռևս հայտնի չէ։

Շենքի առաջին երեք հարկերը փլուզվել են, վերին հարկերում գտնվողներին փրկել են որոնողական-փրկարարական խմբերը: Պարզվել է, որ առաջին հարկն արհեստանոց է եղել, փլուզման պահին այնտեղ ոչ ոք չի եղել: Շենքի փլատակներից ողջ են դուրս բերել 14-ամյա մի տղայի, որի կյանքին վտանգ չի սպառնում։

Անատոլիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը ժամանել է դեպքի վայր։

«Այս շենքը կառուցվել է 1987 թվականին։ Ընդհանուր առմամբ, կա 12 բնակարան։ Այնտեղ բնակվողների թիվը 33 է։ Վնասվել է 4 բնակարան։ Մեր տվյալների համաձայն՝ այդ 4 բնակարաններում գրանցված է 14 մարդ։ Պարզվել է, որ այնտեղ բնակվողներից 2-ը գտնվում են իրենց հայրենի քաղաքներում, իսկ մնացած 5-ը փրկվել են։ Կապ է հաստատվել 7 մարդուց 4-ի հետ։ Մնացած 3 մարդկանց համար որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի