Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ հավելելով, որ Թեհրանի տնտեսությունը գտնվում է «լիակատար և անկասելի անկման» մեջ։

«Հորմուզի նեղուցը բաց է։ Ներկայում այնտեղով նավթի անցումը գրեթե նույն ծավալն ունի, ինչ հակամարտության սկսվելուց առաջ։ Ուստի նրանք լիովին կորցրել են վերահսկողությունը նեղուցի նկատմամբ»,- Աթենք կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է Ռուբիոն։

Հունաստանի իր գործընկեր Գիորգոս Գերապետրիտիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոն կրկին հայտարարել է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք՝ հավելելով, որ հարցն այդքան պարզ է։ Նա նաև ասել է, որ Իրանը չի օգտագործել ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու բազմաթիվ հնարավորությունները՝ հավելելով, որ այսօր Իրանը շատ ավելի թույլ է, քան նախկինում, և բախվում է «կործանարար պատժամիջոցների»։

Ռուբիոն նշել է, որ «կործանարար պատժամիջոցների» հետևանքով Իրանի տնտեսությունը «մոտենում է այնպիսի վիճակի, որում աշխարհի երկրներից քչերն են երբևէ հայտնվել»։

ԱՄՆ  պետքարտուղարը նաև հայտարարել է, որ «արմատական շիա հոգևորականների» ստացած յուրաքանչյուր դոլար ծախսվում է «Հըզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի վրա։

«Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, պարզ է։ Հարցը փակված է։ Եվ այն ամենը, ինչի շուրջ նրանք կհամաձայնեն, և ինչը ընդունելի կլինի Միացյալ Նահանգների համար, պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ասել է նա։

Ռուբիոն պնդել է, որ Իրանը «փորձում էր ստեղծել այնքան հզոր սովորական սպառազինության ներուժ, որ դառնար անձեռնմխելի»։

Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ Իրանը պետք է «զգալիորեն» կրճատի իր միջուկային հզորությունները՝ պատերազմը դադարեցնելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի