Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
Բոլորը

Այս շաբաթ ԱԺ-ում աշխատանքը  կսկսի եկեղեցու, այսպես կոչված, ճգնաժամը քննող քննիչ հանձնաժողովը։ Այն կուսումնասիրի  Փաշինյանի հանձնարարությամբ  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած զեկույցը Հայ առաքելական եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ։ 

Սեպտեմբերի 24-ի առավոտյան հրապարակված զեկույցում ներկայացված է 16 արձանագրում՝ կուսակրոնության ուխտի խախտումներից և ֆինանսական թափանցիկության բացակայությունից մինչև եկեղեցու քաղաքականացման և Սփյուռքի թեմերում պառակտումների վերաբերյալ պնդումներ։ Դրա հրապարակումից օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց հանձնաժողովի ստեղծման մտադրության մասին։

«Իրավիճակը, որը մենք ունենք այսօր Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում, պարզապես սարսափելի է, որովհետև մեր եկեղեցին բռնազավթված է, և մենք այդ խնդիրը պետք է լուծենք։ Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ այդ հարցը նախնական քննարկել եմ, և չեմ բացառում, որ զեկույցի հրապարակման արդյունքում նաև Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով կստեղծվի, որը զեկույցից բխող օրենսդրական փոփոխությունների առաջարկներով հանդես կգա»,- օրեր առաջ ասել էր Փաշինյանը։

ԱԺ-ում ներկայացվածության համամասնությամբ 11 հոգանոց հանձնաժողովում պետք է լինի 7 իշխանական և 4 ընդդիմադիր պատգամավոր։ Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից ասում են՝ չեն մասնակցի,  լեգիտիմիզացիայի հարց կա։

«Մեր մասնակցելով լեգիտիմացնելու ենք, փաստացի, օրինականացնելու ենք այն անօրինական գործընթացը, որը եկեղեցու նկատմամբ ընթանում է։ Այդ զեկույցը պատրաստվել է Նիկոլ Փաշինյանի հենց կոնկրետ իրավազորության ներքո գտնվող և հենց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ կառավարության ղեկավարի կողմից նշանակված անձանց կողմից, և բնականաբար այդ զեկույցը ամբողջապես արտահայտելու է այսօր այն, այսպես ասած, կարծիքը և դրույթները, որոնց մասին այսօր խոսում է գործող իշխանությունը»,- ասում է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցությունը ևս մտադիր չէ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ 

«Ինքնին հանձնաժողովը հակասահմանադրական է, ոչ թե որովհետև մենք նպատակահարմար չէինք գտնում, ինքը կարող էր լիներ-չէր կարող լինել, հակասահմանադրական է այդ հանձնաժողովի գոյությունը։ Ազգային ժողովում չի կարող գոյություն ունենալ նման հանձնաժողով, որովհետև որպես կառույց՝ իր և վարչապետի լիազորությունների իրավասությունների մեջ չի մտնում եկեղեցու ներքին հարցերը քննարկելը, հետևաբար, ինչպես կառավարության ծրագիրն է այդ կտորով հակասահմանադրական, այնպես էլ՝ այս քննիչ հանձնաժողովը»,- նշում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, որը գլխավորելու է քննիչ հանձնաժողովը, հակադարձում է՝ եկեղեցու անունն արդեն իսկ կա Սահմանադրության մեջ։

«Միայն այն փաստը, որ եկեղեցու անունը կա Սահմանադրության մեջ, գրված է, կապ չունի՝ ինչ է գրված, նշանակում է, որ ՀԱԵ-ն ունի առանձնահատուկ դիրք կրոնական կազմակերպությունների շարքում»,- հակադարձում է Եղոյանը։

Փաշինյանը կաթողիկոս Գարեգին Բ-ի և բարձրաստիճան հոգևորականների հասցեին ծանր մեղադրանքներով արշավը մեկնարկել է ավելի քան 1 տարի առաջ։ Ելույթներում հնչած մեղադրանքներն արտացոլված են 74 էջանոց զեկույցում, որում տեղ են գտել բաց աղբյուրներից ու մամուլից վերցված տարաբնույթ տեղեկություններ։  

«Այնտեղ առանձին կետեր կան, օրինակ, մանկապծության հետ կապված: Ես Դատախազությանը հարցում եմ ուղարկել՝ արդյո՞ք իրենք սա դիտարկել են որպես հաղորդում հանցագործության մասին։ Իմիջիայլոց, առաջին անգամ չի, որովհետև նախկինում էլ նման հայտարարություններ հնչեցվել են։ Ուղղակի սովորական է իրենց դարձել ամեն մի հատուկ ձևավորված բամբասանք բերել արդեն պետական մակարդակով քննարկման առարկա դարձնել»,- նշում է պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Քննիչ հանձնաժողովն իրավասություն է ունենալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել հանձնաժողովի գործունեության ոլորտին առնչվող հրամաններ, հրահանգներ, զեկուցագրեր, տեղեկանքներ, ինչպես նաև քննության առարկային վերաբերող անհրաժեշտ այլ տեղեկություններ։ Բացի այդ, նիստերին հրավիրելու է հոգևորականներին և այլ անձանց, «նրանցից պահանջելու և ստանալու է քննության առարկա հանդիսացող փաստերի հաստատման կամ հերքման վերաբերյալ գրավոր և բանավոր դիրքորոշումներ, ինչպես նաև նրանց կողմից իրականացված գործողությունների, այդ թվում՝ հրապարակված կամ ներկայացված գրավոր և բանավոր հայտարարությունների վերաբերյալ համապատասխան բացատրություններ»։ Արդյո՞ք Մայր Աթոռը կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին և կտրամադրի պահանջվող փաստաթղթերը։

«Այդ մասով մենք հայտարարություն կամ դիրքորոշում կարտահայտենք, հիմա՝ առանց մեկնաբանության»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը։

Իսկ ի՞նչ հետևանք կունենա քննիչ հանձնաժողովի աշխատանքը, այս պահին պարզ չէ․ անորոշ է նաև հարցը՝ քննիչ հանձնաժողովի նիստերը հանրության համար դռնբա՞ց կլինեն, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան