ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու

Լուրեր

02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են ստորագրել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Factor.am-ն ուսումնասիրել է ներկայացված նախագիծն ու նկատել, որ դրանում առկա է ՔՊ 38 պատգամավորի ստորագրություն։

Նախագծի տակ իրենց ստորագրությունն են դրել հետևյալ պատգամավորները․

Արուսյակ Մանավազյան, Վոլոդյա Հակոբյան, Արայիկ Հարությունյան, Վիլեն Գաբրիելյան, Նազելի Բաղդասարյան, Տաթևիկ Գասպարյան, Լևոն Լևոնյան, Արաքսյա Վարդանյան, Քնարիկ Հարությունյան, Նարեկ Գրիգորյան, Հակոբ Սիմիդյան, Գարիկ Սարգսյան, Վահե Ղալումյան, Սարիկ Մինասյան, Նատալյա Սինորյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Սուրեն Հովհաննիսյան, Արամ Խաչատրյան, Սյուզաննա Սայադյան, Ռուզաննա Երեմյան, Տարոն Չախոյան, Նելլի Բավեյան, Ահարոն Սահակյան, Տիգրան Գալստյան, Լուսինե Ավետիսյան, Ռոման Համբարձումյան, Նարեկ Բաբայան, Սերգեյ Բագրատյան, Լուսինե Բադալյան, Սիսակ Գաբրիելյան, Բաբկեն Թունյան, Հասմիկ Հակոբյան, Ալխաս Ղազարյան, Նարեկ Ղահրամանյան, Տրդատ Սարգսյան, Ծովինար Վարդանյան, Սարգիս Խանդանյան, Ալեքսեյ Սանդիկով։

Բացակայում են ՔՊ-ական նշված 26 պատգամավորների ստորագրությունները․

Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան, Արման Եղոյան, Սասուն Միքայելյան, Միքայել Խաչատրյան, Անդրանիկ Քոչարյան, Վլադիմիր Խաչատրյան, Նոնա Հովհաննիսյան, Գոռ Արշակյան, Էդուարդ Աղաջանյան, Հռիփսիմե Գրիգորյան, Արմեն Խաչատրյան, Մարիա Կարապետյան, Կարեն Համբարձումյան, Արթուր Հովհաննիսյան, Թագուհի Ղազարյան, Սոնա Ղազարյան, Լիլիթ Մինասյան, Արուսյակ Ջուլհակյան, Լիլիթ Ստեփանյան, Զարուհի Բաթոյան, Ռուստամ Բաքոյան, Արփինե Դավոյան, Կնյազ Հասանով, Մարիամ Պողոսյան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովը ղեկավարելու է Արման Եղոյանը, նա նաև նախագծի հիմնական ղեկուցողն է։ Նրա ստորագրությունը, սակայն, նախագծի տակ չկա։

Նշվում է նաև, որ հանձնաժողովն իրավասություն է ունենալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել հանձնաժողովի գործունեության ոլորտին առնչվող հրամաններ, հրահանգներ, զեկուցագրեր, տեղեկանքներ, ինչպես նաև քննության առարկային վերաբերող անհրաժեշտ այլ տեղեկություններ։ Բացի այդ, նիստերին հրավիրելու է հոգևորականներին և այլ անձանց, «նրանցից պահանջելու և ստանալու է քննության առարկա հանդիսացող փաստերի հաստատման կամ հերքման վերաբերյալ գրավոր և բանավոր դիրքորոշումներ, ինչպես նաև նրանց կողմից իրականացված գործողությունների, այդ թվում՝ հրապարակված կամ ներկայացված գրավոր և բանավոր հայտարարությունների վերաբերյալ համապատասխան բացատրություններ»։

Հանձնաժողովն իրականացնելու է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի պատճառների բացահայտում և արձանագրում, առկա հիմնախնդիրների համակողմանի քննություն, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված լուծումների և օրենսդրական առաջարկությունների մշակում»։

Եվգենյա Համբարձումյան