Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Էստոնիայի հասակակիցների հետ` 1:1:
Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Մարտուն Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
11-մետրանոցից վրիպել է Դավիթ Բաթոյանը:
Թիմերի միջև հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին։

