Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահի պաշտոնից։
Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։
Նշանակումը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ։

