Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով

Լուրեր

02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բոլորը

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ Սեուլը «հետագա միջոցներ» կձեռնարկի, եթե Ուկրաինան հրապարակայնորեն ներողություն չխնդրի՝ Հյուսիսային Կորեայի ռազմագերիներին Հարավային Կորեա ուղարկելու վերաբերյալ տեղեկատվությունը «միակողմանիորեն հրապարակելու համար», գրում է Euronews-ը։

Սեուլը կոշտ դիրքորոշում է որդեգրել այն բանից հետո, երբ Կիևը հրապարակել էր Ռուսաստանի կողմից կռվելիս գերի ընկած երկու զինծառայողների փոխանցման փաստը՝ նախազգուշացնելով, որ նրանց ընտանիքները կարող են Փհենյանի թիրախ դառնալ։

Հայտնի է, որ Հյուսիսային Կորեան վրեժ է լուծում փախստականներից և նրանց ընտանիքների անդամներից։ Երկու ռազմագերիների ինքնությունը հնարավոր է պարզել․ նրանց լուսանկարել են հարավկորեական լրատվամիջոցները դեռևս երկիր ժամանելուց առաջ։ Ուկրաինական զորքերը նրանց գերեվարել էին անցած տարվա սկզբին՝ այն բանից հետո, երբ նրանք հազարավոր հյուսիսկորեացի զինծառայողների հետ ուղարկվել էին՝ աջակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ՝ Փհենյանի տնտեսական և ռազմական օգնության դիմաց։

Անցած շաբաթ ՄԱԿ-ում ելույթ ունենալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմագերիների փոխանցման մասին հայտնելուց ընդամենը մի քանի ժամ անց Լին իր վրդովմունքն էր արտահայտել։ Սեուլը պնդում է, որ գաղտնիության ռեժիմն անհրաժեշտ էր ռազմագերիների հարազատներին պաշտպանելու համար։

Այնուհետև Սեուլը Ուկրաինայից պաշտոնական ներողություն է պահանջել՝ հայտարարելով, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը եկել էին «հստակ պայմանավորվածության» ռազմագերիների փոխանցման փաստը գաղտնի պահելու վերաբերյալ։

«Եթե Ուկրաինան շարունակի հրաժարվել փաստերն ընդունելուց և հրապարակայնորեն ներողություն խնդրելուց, մենք հետագա միջոցներ կձեռնարկենք։ Սա Կորեայի Հանրապետության և նրա ժողովրդի արժանապատվությանը վերաբերող հարց է, և այն չի կարող անտեսվել»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը՝ Կիևին մեղադրելով իրեն «ստախոս» ներկայացնելու մեջ։

Վերլուծաբանների խոսքով՝ Հարավային Կորեայի տեսանկյունից ռազմագերիների փոխանցման շուրջ գաղտնիությունը մասամբ կարող էր պայմանավորված լինել նաև հենց Ուկրաինայի շահերով․ տեղեկատվության հրապարակումը կարող էր բարդացնել Կիևի և Մոսկվայի միջև ռազմագերիների փոխանակումը։

Ուրբաթ Լին հղում է կատարել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հարցազրույցին, որը հինգշաբթի հրապարակվել էր ՌԲԿ Ուկրաինայի կայքում և ուկրաինական այլ լրատվամիջոցներում։ Սիբիհան հայտարարել է, որ «չէր ցանկանա սա միջադեպ անվանել»՝ իրավիճակը բնութագրելով որպես «դիվանագիտական թյուրիմացություն»։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Զելենսկին կարող էր հրապարակել հյուսիսկորեացի զինծառայողների փոխանցման փաստը՝ Հարավային Կորեայի հասարակության շրջանում Ուկրաինային սպառազինություն մատակարարելու գաղափարի աջակցությունն ուժեղացնելու նպատակով։

Վերջին տարիներին Հարավային Կորեան վերածվել է սպառազինության խոշոր արտահանողի, հատկապես 2022 թվականի սկզբին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, այդ թվում՝ Լեհաստանի հետ կնքված բազմամիլիարդանոց պաշտպանական պայմանագրի շնորհիվ։ Սակայն Սեուլը շարունակում է ձեռնպահ մնալ Կիևին մահաբեր զենքի մատակարարումից՝ հղում անելով երկարամյա քաղաքականությանը՝ չզինել ակտիվ հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի