Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»

Լուրեր

02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի նիստում մեկնաբանել է երկրի ԱԳՆ-ի դիվանագիտական նամակները, որոնցում Մոսկվան սպառնացել էր միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ-ն փորձի մեկուսացնել Կալինինգրադը։ Պուտինի կարծիքով՝ «սա սպառնալիք չէ, այլ պատասխան է վախեցնելու փորձին»։

«Եթե բանը հասնի Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղակի հարձակման, տվյալ դեպքում նկատի ունեմ Կալինինգրադը, ապա օրակարգում անխուսափելիորեն և անմիջապես կհայտնվի Ռուսաստանի Դաշնության կողմից մեր երկրի տրամադրության տակ գտնվող բոլոր սպառազինությունների կիրառման հարցը»,- հայտարարել է նա։

Պուտինի կարծիքով՝ միջուկային զենքը Ռուսաստանի «մրցակցային առավելությունն» է։

«Հակառակորդը մեզանից երկու անգամ մեծ է։ Դա մեծ տնտեսական ներուժ է, մեծ ռազմական ներուժ։ Մեզ մոտ էլ ուժերն ու միջոցներն այնքան էլ շատ չեն լինի այդ սպառնալիքին դիմակայելու համար։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան միջուկային տերություններ են, մենք դա հիանալի հասկանում ենք և գիտակցում։ Բայց այնպիսի խոցման միջոցներ, ինչպիսին այսօր ունի Ռուսաստանը, ոչ ոք չունի։ Եվ դրանք մեր մրցակցային առավելություններն են»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահը նաև պնդել է, թե ԱԳՆ-ի «ուղարկվող նամակներում» միջուկային զենքի մասին հիշատակում չկա, այլ խոսվում է «մեր երկրի տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերի և միջոցների կիրառման» մասին։ Խոսքն այն հաղորդագրությունների մասին է, որոնցում ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրել է «վտանգավոր և անխոհեմ քաղաքականության» մեջ, որը հանգեցնում է «ուղղակի զինված հակամարտություն սկսելու բարձր ռիսկի»։

Ուկրաինայի և Արևմուտքի առաջարկը՝ դադարեցնել ուկրաինական նավերի դեմ հարձակումները՝ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների դադարեցման դիմաց, Պուտինն «անհեթեթ» է որակել։ Նրա պնդմամբ՝ ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանը կորցրել է ՀՆԱ-ի 1%-ը։ Նա նաև հայտարարել է՝ նույնիսկ եթե Ուկրաինան դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումները, համաշխարհային շուկայում դիզելային վառելիքն ավելի շատ չի դառնա։

«Մեզ առանց այդ էլ դիզելային վառելիքը բավական է։ Բայց այն համաշխարհային շուկա չի հասնի, քանի որ մեր նավթի և նավթամթերքի նկատմամբ գործում են արգելքներ ու պատժամիջոցներ։ Ինչպե՞ս մեր դիզելային վառելիքը պետք է հայտնվի համաշխարհային շուկայում պատժամիջոցների պահպանման պայմաններում։ Ոչ մի կերպ։ Իսկ մենք դրա դիմաց պետք է դադարեցնե՞նք տնտեսական առումով նրանց համար զգայուն օբյեկտների վրա հարձակումները։ Դե, համաձայնեք, ուղղակի անհեթեթ է թվում»,- ասել է նա։

Եվրոպայում և աշխարհում ստեղծված իրավիճակը Պուտինը «չափազանց վտանգավոր» է անվանել՝ կրկին մեղադրելով Արևմուտքի երկրներին ագրեսիվ նկրտումների մեջ և պատմական էքսկուրս կատարելով՝ անդրադարձել ԽՍՀՄ փլուզման պատճառներին ու հետևանքներին։

Պուտինը նախազգուշացրել է, որ միջազգային ներկայիս իրավիճակում հնարավոր է այնպիսի սցենար, որը կհանգեցնի ճակատագրական հետևանքների»։ Նա հիշեցրել է, որ մի շարք երկրների զինանոցում կա զենք, որն «ունակ է ոչնչացնել կենդանին ամեն ինչ»։ Նա այդ զենքը համեմատել է թատերական բեմում կախված հրացանի հետ, որը, ըստ հայտնի արտահայտության, ներկայացման ընթացքում պետք է կրակի։

Այս տարի «Վալդայ» ակումբի նիստը Սոչիից տեղափոխվել է Մոսկվա։ Որոշումը կայացվել է անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ակտիվացման ֆոնին, գրել էր Financial Times-ը՝ հղում անելով չորս աղբյուրի։ Նրանցից երկուսի խոսքով՝ միջոցառման անցկացման վայրի փոփոխությունը կատարվել է Պուտինի անվտանգության ծառայության պահանջով։ FT-ի տվյալներով՝ նիստի տեղափոխումը վկայում է Կրեմլում աճող մտահոգության մասին, որ Պուտինը կարող է հայտնվել ուկրաինական միջին և մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հարվածների վտանգի գոտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի