Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել

Լուրեր

30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
Բոլորը

Թբիլիսիում Իրանի դեսպանատան շենքի ճակատային հատվածը լուսավորվել է Կախեթի թագուհի Քեթևանի պատկերով, որը  հերթական սկանդալի պատճառ է դարձել Իրանի դիվանագիտական ներկայացուցչության շուրջ։ Այս մասին ասվում է Sova news-ի անդրադարձում։

Շենքի լուսանկարները սոցիալական ցանցերում հրապարակել է դեսպան Ալի Մոջանին։ Նա նշել է, որ պատկերը պատմական հիշողության խորհրդանիշ է, «որի մասին մինչ օրս բազմաթիվ տարբեր պատմություններ են շրջանառվում»։ Մոջանին նաև հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է հրապարակել իր իրականացրած հետազոտության նախնական արդյունքները, որը վերաբերում է ինչպես թագուհի Քեթևանին, այնպես էլ Իրանին։

Սակայն, ըստ Ալի Մոջանիի, փաստաթուղթը «չի լինելու ո՛չ պաշտոնական վարկած, ո՛չ էլ Քեթևանի պատմության մեջ վերջնական կետ դնելու հավակնություն»։ Նա նաև ընդգծել է, որ «հնարավոր է՝ նման պատմությունների վերաիմաստավորումն ավելի շատ ոչ թե անցյալ վերադառնալու, այլ այսօր միմյանց ավելի լավ ու խորությամբ ճանաչելու հնարավորություն է»։

Հավելենք, որ Քեթևանն Արևելյան Վրաստանի Կախեթի թագավորության թագուհին է եղել, նա Վրաց ուղղափառ եկեղեցու ամենապատվելի սրբերից մեկն է։ Քեթևաննը թագավոր Դավիթ I-ի կինն է եղել և Կախեթի ապագա թագավոր Թեյմուրազ I-ի մայրը։ XVII դարի սկզբին Քեթևանը գերի է ընկել Իրանի շահ Աբբաս I-ի մոտ, որը պահանջել է նրանից իսլամ ընդունել, սակայն թագուհին հրաժարվել է։ Դրանից հետո նրան ենթարկել են խոշտանգումների և մահապատժի ենթարկել Շիրազում։

Իրանի դեսպանի գրառումը լայն արձագանք է գտել վրացական հասարակության շրջանում։ Շատերը Ալի Մոջանիի խոսքերն ընկալել են որպես Քեթևանի պատմությունը սեփական ձևով մեկնաբանելու փորձ։ Մասնավորապես, վրացի պատմաբանները նշել են, որ իր գործողություններով դեսպանը խախտում է դիվանագիտական էթիկան՝ միաժամանակ զբաղվելով գիտական գործունեությամբ։ Իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ակնկալում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը։

Քեթևանի պատկերի հետ կապված պատմությունն Իրանի դեսպանատան շուրջ առաջին սկանդալը չէ։ Փետրվարին դիվանագիտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Իսլամական հեղափոխության տարեդարձին։ Այդ ժամանակ վրդովմունքի պատճառ էին դարձել հրավիրատոմսերը, որոնց վրա գրված էր. «Վրացիների Իրան ժամանելու 410-րդ ամյակը»։ Խոսքը XVII դարի սկզբին շահ Աբբաս I-ի հրամանով Արևելյան Վրաստանի տասնյակ հազարավոր բնակիչների Իրան բռնի վերաբնակեցման մասին է։ Մոջանին այն ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանում այդ դրվագը նախևառաջ դիտարկում են Իրանում վրացական համայնքի ձևավորման պատմության և երկրի զարգացման գործում դրա ունեցած ներդրման համատեքստում։

Վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ալի Մոջանին կրկին հայտնվել էր հունիսին, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ֆոնին մի շարք վիճահարույց հայտարարություններ էր արել։ Մասնավորապես, դեսպանը հայտարարել էր, որ Իրանը «իր բազմադարյա պատմության ընթացքում երբեք չի հարձակվել հարևան երկրների վրա»։

Քննադատությունից հետո դիվանագետը հրաժարվել էր այս ձևակերպումից՝ լրատվամիջոցներին մեղադրելով իր խոսքերը խեղաթյուրելու մեջ։ Իր ֆեյսբուքյան էջում Մոջանին գրել էր.«Իրականում ասվել էր հետևյալը. Իրանը վերջին 200 տարվա ընթացքում որևէ պետության վրա չի հարձակվել։ Իրանը 47 տարի առաջ ավարտել է միապետական բռնապետության 2500-ամյա շրջանը և այն փոխարինել հանրապետությամբ՝ ուղիղ ընտրությունների միջոցով»։

Միաժամանակ, Վրաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Մուջանին կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ սոցիալական ցանցերում արված հայտարարությունների կապակցությամբ: Նշվում է, որ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին Իրանի դեսպանին բացատրել է, որ սոցիալական ցանցերում իր արած հայտարարությունները դուրս են գալիս դիվանագիտական ​​գործունեության շրջանակներից։

Փոխնախարարի խոսքով՝ նման հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հասարակական տրամադրությունների վրա։ Նա հույս է հայտնել, որ իրանական կողմը կձեռնարկի համապատասխան միջոցներ, և նմանատիպ դեպքեր չեն կրկնվի, որպեսզի վրացական կողմից լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չառաջանա։ Նա  նաև Իրանի դեսպանին բացատրել է, որ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցիչները պետք է իրենց գործունեությունը ծավալեն իրենց դիվանագիտական ​​մանդատի և իրավասության շրջանակներում, պահպանեն դիվանագիտական ​​հարաբերությունների սահմանված նորմերը և զերծ մնան ընդունող երկրի պատմությունն ու ներքին գործերը մեկնաբանելուց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի