Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լևոն Պետրոսյանի, քննում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, համանուն կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործը․ նրանք մեղադրվում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեջ։

Մեղադրանքի համաձայն՝ Ալեքսանյանը և Նարեկ Կարապետյանը նախապես համաձայնության են եկել և 2025թ. սեպտեմբերի 9-ին ստեղծել «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը։ Այն ստեղծվել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներն իրականացնելու, այլ իրական նպատակը քողարկելու համար։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հավաքներին մասնակցելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի օգտին ընտրական գործընթացներին աջակցելու նպատակով։ Այդ սխեմայի միջոցով շրջանցվել են այն սահմանափակումները, որոնց պատճառով Նարեկ Կարապետյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ները չէին կարող քաղաքական կամ ընտրական նպատակներով գումարներ փոխանցել տարբեր անձանց և կազմակերպություններին։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով իրականացված գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանը և այլ անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորություններն ու դրանցից բխող ազդեցությունը, կատարել են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։

Այսօրվա դատական նիստին միայն Ալեքսան Ալեքսանյանն է բերվել կալանավայրից, իսկ Նարեկ Կարապետյանը գտնվում է գործուղման մեջ, բացակայում է Հայաստանից:

Արաքս Մամուլյան