«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ

Լուրեր

25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
Բոլորը

Մեկնարկել է «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը՝ նվիրված Հայաստանում գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարման առաջխաղացմանը։

Երկխոսության նպատակն է քննարկել, թե ինչպես կարող է Հայաստանը միջազգային հանձնառություններից անցնել գործուն քայլերի՝ ապահովելու կանանց ու համայնքների մասնակցությունը կենսաբազմազանության կառավարմանը։
Քննարկումը անդրադառնում է կենսաբազմազանության վերաբերյալ որոշումների կայացմանը կանանց մասնակցությանը, գենդերային տվյալների և հետազոտությունների կարևորությանը, ֆինանսավորման և կարողությունների զարգացման հնարավորություններին, ինչպես նաև COP17-ի շրջանակում քաղաքացիական հասարակության և համայնքների ներգրավվածության հնարավորություններին։

Երկխոսությանը մասնակցում են Շրջակա միջավայրի նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում են նաև կանանց կողմից ղեկավարվող և համայնքներում գործող կազմակերպությունների, գյուղական և կենսաբազմազանությունից կախված համայնքների, ակադեմիական և հետազոտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։

Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի դեգրադացման փոխկապակցված ճնշումները գենդերային առումով չեզոք չեն։ Կանայք և տղամարդիկ հաճախ տարբեր դերեր ունեն բնական ռեսուրսների օգտագործման եւ կառավարման հարցում, ինչպես նաև անհավասար հասանելիություն՝ հողի, եկամտի, տեղեկատվության, ֆինանսների եւ որոշումների կայացման հարցերում։Հետևաբար, շրջակա միջավայրի դեգրադացումը և կլիմային առնչվող ճնշումները կարող են տարբեր կերպ ազդել իրավունքների, կենսապահովման միջոցների, առողջության, պարենային անվտանգության, չվարձատրվող խնամքի աշխատանքի և տնտեսական հնարավորությունների վրա։

Կանայք, հատկապես գյուղական և կենսաբազմազանությունից կախված համայնքներում, կարևոր դերակատարներ են գյուղատնտեսության, անասնապահության, սննդամթերքի արտադրության, սերմերի պահպանության, ինչպես նաև բուժիչ բույսերի և անտառային արտադրանքի հավաքման ու օգտագործման ոլորտներում։

Տեղական էկոհամակարգերի և բնական ռեսուրսների վերաբերյալ նրանց գիտելիքները կարող են էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում։ Միևնույն ժամանակ, կանայք բախվում են հողի սեփականության, ֆինանսների, տեղեկատվության, տեխնոլոգիաների և պաշտոնական որոշումների կայացման գործընթացներին մասնակցության կառուցվածքային խոչընդոտների։

Այս իրողությունների ճանաչումը կարևոր է՝ կենսաբազմազանությանն ուղղված քաղաքականություններն ու գործողությունները ինչպես արդյունավետ, այնպես էլ ներառական կերպով կատարելու համար, ինչպես նաև, որ կանայք ճանաչվեն ոչ միայն որպես շրջակա միջավայրի փոփոխությունից ազդեցություն կրող անձինք, այլև որպես իրավունք, գիտելիք կրողներ, ռեսուրսների կառավարողներ, որոշում կայացնողներ եւ փոփոխություններ բերող կողմեր։