Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով

Լուրեր

28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
Բոլորը

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակն Ուկրաինայից պաշտոնական բացատրություն և ներողություն է պահանջում։ Սեուլը Կիևին մեղադրում է երկու հյուսիսկորեացի ռազմագերիների՝ Հարավային Կորեային փոխանցման մասին տեղեկատվությունը հրապարակելու, այնուհետև գաղտնիության վերաբերյալ համաձայնագրի գոյությունը կեղծ կերպով հերքելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Reuters-ին։

«Նախագահի գրասենյակը վճռական ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ Ուկրաինան միակողմանիորեն հրապարակել է տեղեկատվությունը և այնուհետև կեղծ հայտարարություն արել, թե գաղտնության պահպանման վերաբերյալ համաձայնագիր գոյություն չի ունեցել»,- հայտարարել է նախագահի հասարակայնության հետ կապերի հարցերով ավագ խորհրդական Սոն Կի Հոնը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կառավարությունը դիտարկում է այս հարցի կապակցությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։

Սոնի խոսքով՝ Ուկրաինան տարբեր խողովակներով բազմիցս քննարկել է ռազմագերիների փոխանցումը Սեուլի հետ և խնդրել է այդ տեղեկությունը գաղտնի պահել՝ պատճառաբանելով, որ դրա հրապարակայնացումը կարող էր ներքին քննադատության պատճառ դառնալ պնդումների ֆոնին, թե կորցրել է զինվորներին ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակելու հնարավորությունը։ Հարավային Կորեան համաձայնել է գաղտնի պահել փոխանցման փաստը՝ ելնելով անվտանգության, դիվանագիտական և հումանիտար նկատառումներից, այդ թվում՝ հենց ռազմագերիների և նրանց ընտանիքների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։

Սոնի խոսքով՝ հետագայում Ուկրաինան, առանց բավարար նախնական խորհրդակցությունների, փոխանցման փաստը հրապարակել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթի ժամանակ, այնուհետև հերքել է գաղտնիության պահպանման վերաբերյալ որևէ համաձայնագրի գոյությունը։ Սոնը հայտարարել է, որ այդ հերքումը լրջորեն խաթարել է երկու կառավարությունների միջև վստահությունը և կարող է խոչընդոտել երկկողմ հարաբերություններին։

Սեուլում Ուկրաինայի դեսպանատունը Reuters-ի մեկնաբանության հարցմանը չի պատասխանել։

Վլադիմիր Զելենսկին նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել էր, որ Ուկրաինան Հարավային Կորեային է փոխանցել երկու գերեվարված հյուսիսկորեացի զինծառայողների։ Նրա խոսքով՝ նրանց վերջերս ուղարկել են այն բանից հետո, երբ նրանք գերեվարվել էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող մարտերին մասնակցելու ժամանակ։

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մենը մի քանի օր առաջ արդեն հայտարարել էր, որ Ուկրաինան գաղտնիության պահպանման վերաբերյալ համաձայնությունը խախտելով՝ հրապարակել է փոխանցման փաստը։ X-ում հրապարակված գրառման մեջ Լին նշել էր, որ հաշվի առնելով հնարավոր հետևանքները՝ բոլոր կողմերի համար նպատակահարմար էր չհրապարակել փոխանցման մասին տեղեկությունը, և որ կողմերը պայմանավորվել էին այն գաղտնի պահել։

«Ես չգիտեմ, թե ինչ հանգամանքներ են ստիպել ուկրաինական կողմին հրապարակել այս հարցը՝ չնայած գաղտնիության պահպանման վերաբերյալ համաձայնությանը, սակայն սա չափազանց ցավալի է»,- գրել է նա։

Ուկրաինան երկու հյուսիսկորեացի զինծառայողների գերեվարել էր Ռուսաստանի Կուրսկի մարզում դեռևս 2025 թվականի հունվարին։ Նրանք Հյուսիսային Կորեայից առաջին ողջ ռազմագերիներն էին այն բանից հետո, երբ Փհենյանը 2024 թվականին միացել էր պատերազմին Ռուսաստանի կողմից։

Հարավային Կորեան ավելի վաղ հրաժարվում էր հաստատել զինծառայողների ժամանումը՝ պատճառաբանելով, որ մտահոգություններ ունի նրանց անվտանգության, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում գտնվող նրանց հարազատների անվտանգության վերաբերյալ։ Հարավկորեացի ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հարավային Կորեան և Ուկրաինան հնարավոր փոխանցումը քննարկել էին այն բանից հետո, երբ երկու զինծառայողներն էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Հարավային Կորեա։