Քոչարյանի մեղադրանքը կընդլայնվի, կաշառքի, փողերի լվացման մեղադրանքներ կավելանան. Գագիկ Ջհանգիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

– Պարոն Ջհանգիրյան, Վերաքննիչ դատարանը կալանքի որոշում կայացրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը:

– Այս որոշումը Մարտի 1-ի դեպքերի համար կարելի է շրջադարձային համարել, ի վերջո՝ արարքի որակման և անձի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած փաստարկները դատարանի համար եղան հավաստի: Դատարանը վերահաստատեց առաջին ատյանի որոշումը: Իմ կարծիքով՝ այլ բան չէր էլ կարող անել, որովհետև այն մեկնաբանությունը, թե նախագահը բացարձակ անձեռնմխելի է, աբսուրդ է: Ոչ մի պաշտոնատար անձ որևէ երկրում չի կարող բացարձակ անձեռնմխելի լինել այն պարագայում, երբ մեր Սահմանադրությամբ այդ անձեռնմխելիությունը սահմանափակված է նախագահի սահմանադրական լիազորությունների իրականացման շրջանակում: Հետևաբար, եթե նախագահն իր գործողություններով դուրս է եկել այդ շրջանակներից, ուրեմն նա անձեռնմխելի չէ, ինչը վերահաստատեց Վերաքննիչ դատարանը: Իսկ թե ինչո՞ւ է շրջադարձային, կարծում եմ՝ մինչև այժմ շատ պաշտոնյաներ նախաքննական մարմնում կաշկանդված էին զգում, կարծում եմ՝ այս դատական ակտը եկավ ավարտելու այդ միջանկյալ վիճակը: Հուսամ՝ այսուհետ նախաքննությունը շատ արագ տեմպերով կընթանա:

– Կալանքի որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ դիմելու են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ հանրայնացնելու 0038 հրամանի այլ դրվագներ ևս, որպեսզի պարզ լինի, որ այնտեղ հակասահմանադրական ոչինչ չկա: Անհրաժե՞շտ է այդ հրամանի այլ հատվածներ նույնպես հանրայնացնել:

– Հրամանի անվտանգության ռեժիմի լուծման հարցը ՀՔԾ-ինը չէ, դա կառավարության լիազոր մարմնինն է, և պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է այնքան, որքան նպատակահարմար է գտել: Դրանից ավելին, հավանաբար, վտանգավոր կլիներ մեր անվտանգության համար: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ հրամանի մեջ հակասահմանադրական բան չկա, ապա հրամանն ինքնին հակասահմանադրական է: Եթե այդ հրամանը սահմանադրական լիներ, նախաբանում կնշվեր Սահմանադրության որևէ հոդված կամ Պաշտպանության մասին օրենքի որևէ հոդված։ Այնտեղ այդպիսի նշումներ չկան։ Հրամանի նախագիծը պատրաստողները շատ լավ հասկացել են, որ այդպիսի լիազորություն չունեն: Այդպիսի հրաման արձակելու իրավունք չունի պաշտպանության նախարարը: Եվ ովքեր կճանաչեն այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, կհասկանան, որ նա այդպիսի հրաման երբեք չէր արձակի:

– Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի տեղեկացմա՞մբ է այդ հրամանը տրվել:

– Իհարկե: Եվ այդ հրամանն ինքնին հակասահմանադրական է, որովհետև դրանով արդեն 2008 թվականի փետրվարի 23-ից զինված ուժերը ներգրավվել են քաղաքական իրադարձությունների մեջ, ինչն արգելում է Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդունված Սահմանադրությունը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Արմինե Ավետյան