Քանաքեռում երկու եղբայրների դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել 26-ամյա մի երիտասարդի

Լուրեր

23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
23.04.2026 | 17:59
Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով
23.04.2026 | 17:51
ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»
23.04.2026 | 17:42
Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը
23.04.2026 | 17:41
«Բարսելոնան» հաստատել է, որ Յամալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 17:28
Մանկական պոռնոգրաֆիա դիտելու գործով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունվել է երիտասարդ՝ ծնված 1992 թվականին: Նույն օրը՝ ժամը 00:10-ին, ևս մեկ ահազանգ էլ ստացվել էր «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ԲԿ-ից այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1995 թվականին ծնված երիտասարդ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը «Միքայելյանի անվան» բ/կ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1985 թվականին ծնված երիտասարդ՝ «քթի, գլխի երկու ծնկների վնասվածքներով», «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ է տեղափոխվել 1980 թվականին ծնված երիտասարդ՝ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ, վերին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ, իսկ ժամը 02:40-ին կրկին «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1972 թվականին ծնված տղամարդ՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ:

Իրականացված մեծածավալ քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են նույն օրը նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:  Պարզվել էր նաև, որ վնասվածքներ ստացած երիտասարդները եղբայրներ են: Վերջիններս և հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից ևս մեկը ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, միջադեպին ներկա գտնված անձանց, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: