Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

Հայաստանի պաշտոնական արձագանքն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարում իրականացրած սադրանքին բավարար չէր, քանի որ հիմնական շեշտը պետք է դրվեր ոչ թե Բաքվի հերթական հակահայկական դրսևորման, այլ այդ գործընթացին օտարերկրյա դիվանագետների ներգրավվածության վրա, ինչը, ըստ էության, էթնիկ զտման նորմալացում է։ Factor TV-ի եթերում այս մասին ասել է «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» փորձագետ Հայկ Խանումյանը։

Անդրադառնալով Գանձասարի վանական համալիրում Ադրբեջանի կազմակերպած շոուին, որի ընթացքում Հաջիևը կասկածի տակ էր դրել ձեռագրերի հայկական լինելը, Խանումյանը նշել է, որ Բաքվի հակահայկական քարոզչությունն ակնհայտ իրողություն է և երբեք չի դադարել։ Սակայն, ըստ նրա, այս դեպքում ամենավտանգավորը օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներգրավվածությունն էր։

«Ես չեմ կարծում, թե այնքան պետք է Հաջիևի պնդումներին կամ այդ աճպարարությանը պատասխանել, ինչքան տարբեր երկրների դիվանագետների արարքին», – ասել է նա՝ իրավիճակը որակելով «էթնիկ զտման նորմալացում»։

«Այստեղ ամենասարսափելին այն է, որ օտարերկրյա դիվանագետները՝ լինեն Հարավային Կովկասում հավատարմագրված, թե Ադրբեջանում հավատարմագրված, մաս են դառնում այս գործընթացին։ Երբ տեղի է ունենում էթնիկ զտման նորմալացում, այսինքն՝ դա դիտարկվում է որպես նորմալ գործընթաց, նորմալ ֆոն, և իրենց այցերով Արցախ՝ տարբեր հայկական սրբավայրեր, որտեղ հազարամյակներ ի վեր հայկական ներկայություն է եղել»։

Խանումյանի գնահատմամբ՝ Հայաստանի պաշտոնական արձագանքը թերի էր։ Նրա կարծիքով՝ Եվրամիության ներկայացուցչին Մատենադարան տանելը՝ հայկական ժառանգությունն ապացուցելու համար, սխալ մոտեցում էր։

«Հայաստանի արտգործնախարարության արձագանքը ոչ թե այն պիտի լիներ, որ մեկ էլ հիմա էլ կասկածի տակ դնեն հայկական ժառանգությունը և սկսեն տանել ինչ-որ բարձրաստիճան տիկնոջ ապացուցել, որ տեսե՛ք՝ Մատենադարան կա, այլ հստակ պրոտեստ պետք է արտահայտվեր, հստակ բողոք պետք է արտահայտվեր բոլոր հնարավոր օղակներով»։

Որպես կոնկրետ քայլ՝ նա առաջարկել է կանչել մասնակից երկրների դեսպաններին ԱԳՆ։ «Բոլոր երկրների դեսպանները, որոնք մասնակցել են այդ այցերին, պետք է հրավիրվեին Հայաստանի ԱԳՆ, թեկուզ ոչ հրապարակային, և իրենց ասվեր, որ այս հարցը շատ զգայուն է Հայաստանի համար, որ հայկական ժառանգության, հայկական մշակույթի պաշտպանության և այլնի հարցերը Հայաստանի համար կարևորագույն հարցեր են»։

Փորձագետը նախազգուշացրել է, որ ագրեսորին «խաղաղեցնելու» փորձերը միայն խորացնում են խնդիրը։ Նրա խոսքով, Հայաստանը որքան հետ է կանգնում իր մշակույթը պաշտպանելու հանձնառությունից, այնքան Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դառնում՝ իր քաղաքականությունը հիմք դարձնելով ապագայում նոր ագրեսիայի համար։

«Ագրեսորի գլուխը չեն շոյում, ագրեսիվ պետության հետ ուրիշ ձև են խոսում, ինչքան էլ ակնհայտորեն հիմա արժեքներն ու սկզբունքները նահանջել են շահերի առջև։ Բայց դա կարճաժամկետ շահերի հետևից ընկնել է»։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Խանումյանը զգուշացրել է նոր թշնամի ձեռք բերելու վտանգից։

«Ռուսաստանը ոչ միայն խնդիր է նրանով, որ կարող է վատ դաշնակից լինել, այլ խնդիր է նրանով, որ կարող է դառնալ թշնամի։ Սա է ամենալուրջ խնդիրը։ Եթե մենք գնում ենք հարևանների հետ հարաբերությունների բարելավման՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ թշնամանքի մեղմացման, դա չի նշանակում, որ դա պետք է լինի նոր թշնամի ձեռք բերելու ճանապարհով», – եզրափակել է փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան