Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար

Լուրեր

05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովն այսօր հաստատել է 6,1 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցության փաթեթը՝ Ուկրաինայի հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության, զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերման նպատակով։

«Այս հաստատմամբ Ուկրաինան այժմ կարող է ձեռք բերել Patriot համակարգերի համար անհրաժեշտ զինամթերքը՝ իր երկիրը Ռուսաստանի անկանոն և անխտիր հարձակումներից ավելի լավ պաշտպանելու համար»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն, անդամ պետություններն ու ՆԱՏՕ-ն շարունակելու են աջակցել Կիևին՝ միաժամանակ ամրապնդելով Եվրոպայի սեփական պաշտպանությունը։

Հանձնաժողովի որոշումը նաև հնարավորություն է տալիս Ուկրաինային գնել Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հրթիռներ։ Գնումները կարող են իրականացվել ինչպես եվրոպական, այնպես էլ ուկրաինական ընկերություններից։

Պաշտպանական ֆինանսավորման փաթեթը ներառում է իրավասության ստանդարտ պայմաններից հինգ բացառություն՝ երեքը՝ ուկրաինական արտադրության անօդաչու սարքերի և դրանց բաղադրիչների համար, երկու բացառություն՝ ԱՄՆ արտադրության սարքավորումների, մասնավորապես PAC-3 հրթիռների ձեռքբերման համար, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի համակարգած PURL մեխանիզմի միջոցով։

6,1 միլիարդ եվրոյի հատկացումն իրականացվում է Ուկրաինային աջակցելու 90 միլիարդ եվրոյի ընդհանուր վարկային ծրագրի շրջանակում, որն ընդգրկում է 2026-2027 թվականները։ Այդ գումարից 30 միլիարդ եվրոն նախատեսված է բյուջետային աջակցության, իսկ 60 միլիարդ եվրոն՝ պաշտպանության համար։

Այս որոշմամբ Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված՝ 2026 թվականի համար նախատեսված 28,3 միլիարդ եվրոյի աջակցությունն ամբողջությամբ բաշխված է։ Ըստ Հանձնաժողովի՝ արդեն որոշվել են ձեռք բերվելիք սարքավորումների տեսակները, ընտրված մատակարարները, անհրաժեշտ քանակները և իրականացման ժամկետները։

Միջոցների տրամադրումից առաջ Եվրահանձնաժողովը կվերանայի պայմանագրերը՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են Ուկրաինային աջակցության վարկի պայմաններին և անդամ պետությունների հետ համաձայնեցված գնումների դրույթներին։

2022 թվականից ի վեր Եվրոպական միությունն ու նրա անդամ պետությունները Ուկրաինային տրամադրել են ընդհանուր առմամբ 220,2 միլիարդ եվրոյի աջակցություն, ներառյալ 3,8 միլիարդ եվրո՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից։

Կարինե Ասատրյան

Բրյուսել