Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը

Լուրեր

08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
Բոլորը

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման անդամ Արտաշես Իկոնոմովն այսօր իր էջում կիսվել է sahmanadrutyun.com կայքի հղմամբ, որտեղ հրապարակված է Սահմանադրության նոր տարբերակի տեքստ։ Իկոնոմովը, սակայն, չի բացահայտում, թե ինչ նախագիծ է սա և որտեղից է հայտնվել։

«Սենսացիոն հայտնագործություն։ Սահմանադրության նախագիծը հասանելի է  Sahmanadrutyun.com կայքում <․․․․> Եթե ​​մենք չենք ուզում պարտվել Փաշինյանին, տանը նստած նվազագույնը, որ կարող ենք անել, այս հաղորդագրությունն է տարածելը , որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է իրենց սպասվում ապագայում», – գրել է քաղաքական գործիչը։

Իկոնոմովի հայտարարությունից երկու ժամ հետո ՀՀ արդարադատության նախարարությունը տարածել է հերքում, որ տարածվող տեքստը չի հանդիսանում նոր սահմանադրության նախագիծը։

Factor TV-ի հետ զրույցում Իկոնոմովը մեկնաբանեց նախարարության հերքումը․

«Հստակ իրանք չեն ասում, որ դա իրենց նախագիծը չի, իրանք ասում են սա նախագիծ չի։ Եթե իրենք հերքեին, ասեին իրանցը չի, դա մի բան է, բայց երբ որ իրանք չեն ասում, որ դա իրենցը չի, դա նշանակում է, որ իրենք ընդհանրապես հերքում են, որ սա նախագիծ չի։ Բայց այնտեղ միանշանակ է գրած է, որ սա սահմանադրության նախագիծ է»,- ասել է Իկոնոմովը։

Factor TV-ի հարցին, թե ի՞նչ կոնկրետ ապացույց ունի, որ տարածվող փաստաթուղթն իրական նախագիծ է, Իկոնոմովը որևէ պաշտոնական աղբյուրի կամ փաստաթղթի հղում չարեց, միայն մատնանշեց sahmanadrutyun.com կայքում հրապարակված տեքստը։

Իկոնոմովի հետ զրույցից հետո Factor TV-ն նաև արդարատության նախարարությունից հարցրել է՝ արդյոք ներկայացված փաստաթուղթը երբևէ եղել է աշխատանքային քննարկման ենթակա փաստաթուղթ։ Նախարարությունից պատասխանել են, որ այն երբեք չի եղել իրենց աշխատանքային քննարկումներում։

Ինչպես է տարածվել տեքստը

Իկոնոմովի հրապարակումն իր ֆեյսբուքյան էջում տարածել է նաև «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման ղեկավար Նինա Կարապետյանցը։ Հատկանշական է, որ Նինա Կարապետյանցի գրառման մեկնաբանություններում, իրավաբան Արսեն Բաբայանը նշել է, որ սա չի կարող լինել սահմանադրության նախագիծ, ինչին Արտաշես Իկանամովը պատասխանել է, որ միայն սա կարող է լինել իրականը, «որը կփրկի մեր Պետությունը», և ավելացրել՝ եթե ավելի լավը  գոյություն ունի, թող ներկայացնեն։

Factor TV-ն Իկոնոմովին հարցրել է նաև՝ արդյո՞ք իրեն հայտնի է՝ ով է ստեղծել sahmanadrutyun.com կայքը, որին ի պատասխան նա ասել է, որ այս պահին չի ուզենա ասել, և հետագայում կներկայացնի։

Հարցին՝ արդյոք ինքն առնչություն ունի կայքի ստեղծմանը, Իկոնոմովը ևս հստակ «այո» կամ «ոչ» պատասխան չի տվել։

«Ես ամեն ինչ կներկայացնեմ, նույն թվում՝ ձեզ։ Ամեն ինչ բաց է լինելու, պարզ և ազնիվ»,- ասել է նա։

Պետական խորհուրդը՝ ինչպես հրապարակված տեքստում, այնպես էլ «ՆԺԱՐ»-ի ծրագրում 

Հատկանշական է, որ Իկոնոմովի առանձնացրած գլուխները հիմնականում վերաբերում են հրապարակված տեքստի ամենաէական նորամուծությանը՝ Ազգային արժեքների ինստիտուտին և Պետական խորհրդի շուրջ կառուցվող կառավարման համակարգին։

9 անդամից կազմված Պետական խորհուրդը ներկայացվում է որպես օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից վեր գտնվող մարմին, որի անդամներն ընտրվում են 9 տարով։ Այն ստանում է սահմանադրական վերահսկողության գործառույթներ, մասնակցում է դատավորների, գլխավոր դատախազի, ԿԸՀ-ի, ԱԱԾ տնօրենի և այլ պաշտոնյաների նշանակմանը, ինչպես նաև որոշ դեպքերում կարող է կասեցնել վարչապետի որոշումները։

Նման մոդել դեռ 2025-ին հրապարակայնորեն առաջարկել էր հենց Իկոնոմովի համահիմնադրած «ՆԺԱՐ» սահմանադրական շարժումը։ Շարժման հիմնադրման ժամանակ Իկոնոմովը հայտարարել էր, որ նախատեսում են ստեղծել Ազգային ինստիտուտ, որի կազմից կընտրվի 9 անդամից բաղկացած Պետական խորհուրդ՝ անդամների 9-ամյա ժամկետով։ Նա այդ խորհուրդը բնորոշել էր որպես «պետության կառավարման չորրորդ ճյուղ», որը պետք է կարողանա ազդել կառավարության որոշումների վրա։

Այսպիսով, sahmanadrutyun.com-ում հրապարակված տեքստի առանցքային՝ Պետական խորհուրդ–Ազգային ինստիտուտ մոդելը մի շարք էական հատկանիշներով համընկնում է այն համակարգի հետ, որը Իկոնոմովն ու «ՆԺԱՐ»-ը հրապարակայնորեն առաջ էին մղում դեռ մինչև այս կայքի հայտնվելը։ Այս համընկնումը, սակայն, ինքնին չի ապացուցում, որ Իկոնոմովը կամ «ՆԺԱՐ»-ը մասնակցել են կայքի կամ այնտեղ հրապարակված տեքստի ստեղծմանը։

Ինչ է հայտնի sahmanadrutyun.com կայքի և այնտեղ հրապարակված տեքստի մասին

Factor TV-ն WHOIS համակարգի միջոցով ստուգել է sahmanadrutyun.com դոմենի տվյալները։ Դոմենը գրանցվել է 2026 թվականի սեպտեմբերի 3-ին՝ տեքստի լայն տարածումից ընդամենը հինգ օր առաջ։

Կայքը մեկէջանոց հարթակ է, որտեղ հրապարակված փաստաթուղթը ներկայացվում է որպես «Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների և միջազգային չափանիշների հաշվի առնված վերջնական նախագիծ»։ Սակայն կայքում նշված չեն փաստաթղթի հեղինակները, այն մշակած կազմակերպությունը կամ պետական մարմինը, չկան նաև դրա ծագումը հաստատող փաստաթղթեր կամ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հղումներ։

Տեքստը բաժանված է 14 գլուխների, իսկ վերջին հոդվածը համարակալված է 82-ով։ Սակայն հոդվածների համարակալումն անգամ շարունակական չէ․ 6-րդ հոդվածից հետո անմիջապես գալիս է 8-րդը, այսինքն՝ 7-րդ հոդվածը բացակայում է։ 11-րդ հոդվածից հետո տեքստն անցնում է անմիջապես 23-րդ հոդվածին․ 12-22-րդ հոդվածները նույնպես բացակայում են։

Իսկ ի՞նչ փուլում է պաշտոնական գործընթացը

Պաշտոնական փաստաթղթերով Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատի մասնագիտական հանձնաժողովի մշակած նոր Սահմանադրության նախագիծը և այն ներկայացնի վարչապետի աշխատակազմ։ Այս ժամկետը սահմանված է վարչապետի համապատասխան որոշմամբ։

Ստացվում է, որ հրապարակված տեքստը, ըստ նախարարության, որևէ կապ չունի իրենց աշխատանքային փաստաթղթերի հետ և պաշտոնական չէ։ Մյուս կողմից, Իկոնոմովի տեքստերի մանրամասն վերլուծությունն էլ ցույց է տալիս, որ քաղաքական գործիչը խուսափում է նախագիծն անվանել պաշտոնական, թեև նրա տեքստի որոշ հատվածներ մանիպուլյատիվ են և կարող են ընկալվել որպես պաշտոնական նախագծի ներկայացում։

Մարիա Խաչատրյան