ՍԱՀՆԱԿՆԵՐՈՎ ՓՐԿՎԱԾ ԿՅԱՆՔԵՐ․ ԱՎՇԵՆ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 25

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Երկու տարի առաջ Արագածոտնի Ավշեն գյուղում տեղի ունեցած այս պատմությունը ցնցել էր բոլորին։ Քսանութամյա Կարինե Սուլթանյանին ու նրա հիվանդ երեխաներին հիվանդանոց են հասցրել փրկարարների օգնությամբ:

«Իմ 3 երեխաները շատ հիվանդ էին, ճամփեքին ահավոր ձևի բուք էր, ոչ մի միջոց չկար, որ ճամփեքը բացեին։ Մենք զանգեցինք փրկարար ջոկատ, որ գան ինչ-որ ձևով օգնեն երեխեքին հիվանդանոց հասցնենք։ Մեքենա չէր գնում, նույնիսկ երկու մեքենա ճամփի վրա էին մնացել։ Եթե սահնակները չլինեին, ճամփա չէր լինի հաստատ»,- պատմում է Կարինե Սուլթանյանը։

2016 թվականի փետրվարին Ավշեն-Ալագյազ 5․3 կիլոմետրանոց ճանապարհը առատ ձյան պատճառով փակվել էր։ 4-րդ փոքրիկով հղի Կարինեին ու երեխաներին փրկարարները մեծ դժվարությամբ են տեղափոխել։ Երեխաներից Սոնան ջերմություն ուներ՝ թոքաբորբ էր, Կարինեն հազում էր։ Կարինեին ու երեխաներին Ալագյազ գյուղի խաչմերուկում սպասել է շտապօգնության բրիգադը։ Հիվանդներին տեղափոխել են Ծաղկահովիտի բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցկացրել են մեկ շաբաթ և ապաքինվելուց հետո վերադարձել տուն։ Ավշեն գյուղը 3 կողմից շրջապատված է սարերով։

Եզդիաբնակ այս գյուղում ձմեռը տևում է 5-ից 6 ամիս։ Ջերմաստիճանը կարող է իջնել -25-ից -30 աստիճան։ 64-ամյա Քյարամ Մամոյանը հարսին հիվանդանոց հասցնելու համար մի քանի տրանսպորտ է փոխել: 5․3 կիլոմետրանոց ճանապարհը տևել է 5 ժամ։ «Տղաս զանգեց, կանչեց, թե կինս ծննդաբերում ա, արի տանենք հիվանդանոց։ Ճանապարհ չկա, մտածեցի՝ նիվան կտանի։ Էնքան բուքսավատ արեց մինչև դիսկը կտրեց։ Դրանից հետո ձիու սանկա կար, խնդրեցի տղերքին, ձիու սանկայով եկան մինչև Ալագյազ, տարան։ Էնտեղից էլ տաքսի նիվա բռնեցի, հարսիս հազիվ հասցրի Ծաղկահովիտի հիվանդանոց»,- պատմում է Քյարամ Մամոյանը։

1830 թվականին հիմնված Ավշենը երբեք բուժկետ չի ունեցել։ Ավշենցիները բուժօգնության համար հասնում են Ծաղկահովիտ։ Առատ ձյանը տեխնիկան չի հասցնում մաքրել ճանապարհը։ Քյարամ Մամոյանի խոսքով՝ ձմռանը շրջան է լինում, որ 2-3 օրով ճանապարհը փակվում է։ Թեև բուժկետ չկա, բայց գյուղացիների առողջական վիճակը բուժքրոջ հսկողության ներքո է։ Բուժքույր Բահար Բադոյանն ասում է, որ իր աշխատանքի շնորհիվ 30 տարի շարունակ գյուղում 0-ից 1 տարեկանի մահ չի գրանցվել։

«Ես շատ կարիք եմ զգում բուժպունկտի, որովհետև բուժպունկտը լինի՝ իր սարքավորումներով կլինի, տեղը տեղին։ Բոլորը որ իմանան բուժկետը կա, իր հարմարություններով, կգան-կդիմեն։ Էն օրը մեզ պետք էր երեխաների սնուցման հարցը քննարկել, եթե բուժկետը լիներ, մայրերն այնտեղ կհավաքվեին, բայց եկել գյուղապետարանում ենք հավաքվել և դասընթացներն այստեղ ենք արել»,- նշում է Բահար Բադոյանը։

Տարբեր տարիների գյուղը բուժկետի հարցով դիմել է կառավարությանը։ Խոստացել են կառուցել, բայց Ավշենում մինչ օրս չկա բուժկետ։ Համայնքի վարչական ղեկավար Ալիկ Կնյազյանի խոսքով՝ համայնքի բյուջեն թույլ չի տալիս բուժկետ կառուցել, հույսը կառավարությունն է։ Ալագյազից Ավշեն մտնող 5․3 կիլոմետրանոց ճանապարհը խիստ անբարեկարգ է։ Եթե ճանապարհն ասֆալտապատ լիներ, 50 րոպեի փոխարեն Ալագյազից Ավշեն հնարավոր է հասնել 10 րոպեում։ Ալիկ Կնյազյանն ասում է, որ գյուղի բոլոր խնդիրները ճանապարհով են պայմանավորված․ «Եթե մենք ունենանք նորմալ ճանապարհ, շատ խնդիրներից կազատվենք։ Չես կարողանում ուրիշ մեքենա քշես, ստիպված նիվա կամ սովետական ավտո ենք քշում, որ ծախսը քիչ լինի, բարձր մեքենա ենք քշում»։

Ճանապարհը քանդված-ավերված է 15 տարուց ի վեր։ Ավշենում 174 բնակիչ է ապրում, հիմնական մասը՝ եզդիներ։ Տրանսպորտային ոչ մի ընկերություն չի մասնակցում դեպի Ավշեն ուղևորափոխադրման մրցույթին։ Ավշենը չունի մշակութային կենտրոն, որտեղ եզդի երեխաները կծանոթանան ազգային արժեքներին։ Կարինեի ամուսինը՝ Ռաֆիկ Շեղոյանը, երեխաներին եզդիական երգուպարին հաղորդակցում է՝ միացնելով արբանյակային ալեհավաքով հեռարձակվող եզդիական հաղորդումներ․ «Միշտ երեխեքի հետ նստում ենք, խոսում ենք, բացատրում եմ, որ մեր լեզուն չմոռանանք։ Մեր հավատը թող երեխեքը իմանան, որ էն, ինչ որ մենք հավատում ենք, իրենք էլ հասկանան ու մեզ նման շարունակեն»,- ասում է Ռաֆիկ Շեղոյանը։