Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ-ը հագուստի մանրածախ առևտրի ոլորտում բացահայտվել է իրացման շրջանառության՝ առանձնապես խոշոր չափերով թերհայտարարագրման դեպքեր։ 

Նշվում է, որ վարչության 15-րդ բաժնի իրականացրած վերլուծության շրջանակում համադրվել են ընկերության հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները և գործունեության փաստացի ծավալները բնութագրող մի շարք ցուցանիշներ։

«Արձանագրված էական անհամապատասխանությունների հիման վրա ընկերությունը գնահատվել է բարձր ռիսկային, որից հետո իրականացվել են թիրախային և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ընկերությունից ստացվել են ներքին հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև աշխատանքային համակարգիչներում պահպանվող՝ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ։

Արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում՝ թանկարժեք բրենդների պատկանող հագուստի մանրածախ առևտուր իրականացնող ընկերությունը հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունել է կանխիկ վճարումներ, սակայն չի տրամադրել համապատասխան ՀԴՄ կտրոններ և այդ գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ստացված նյութերի համադրված հետազոտմամբ պարզվել է, որ ընկերությունն իրական իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9 միլիարդ 460 միլիոն դրամով պակաս է արտացոլել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաշվարկվել է նաև պետական բյուջեին պատճառված վնասը, որը գերազանցում է 1 միլիարդ 500 միլիոն դրամը։

ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանականում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։