Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում

Լուրեր

07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Սեպտեմբերի 6-ին Սաքսոնիա-Անհալթ արևելյան Գերմանիայի  դաշնային երկրամասի լանդթագի (երկրամասային խորհրդարան)  ընտրություններում, նախնական պաշտոնական արդյունքների համաձայն, ծայրահեղ աջ «Այլընտընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Լույս սեպտեմբերի 7-ի գիշերը հրապարակված բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից հետո կուսակցությունը ստացել է ձայների 43,8 տոկոսը։

Կուսակցության՝ երկրամասի վարչապետի թեկնածուն 35-ամյա Ուլրիխ Զիգմունդն է։ AfD-ի նախագահ Տինո Խրուպալլան (Tino Chrupalla) արդեն հայտարարել է, որ Զիգմունդը կառաջադրի իր թեկնածությունը այդ պաշտոնի համար։

Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի անդամ է երկրամասի գործող վարչապետ Սվեն Շուլցեն ստացել է ձայների 17,2 տոկոսը՝ նախորդ ընտրությունների համեմատ գրեթե երկու անգամ պակաս։ «Ձախերի» կուսակցությունը ստացել է 8,6 տոկոս, «90-ի միություն/Կանաչներ»՝ 8,9 տոկոս, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)՝ 9,3 տոկոս։ Լանդթագ է անցել նաև Սառա Վագենկնեխտի միությունը (ՍՎՄ)՝ ստանալով 5,3 տոկոս։ Հենց այս քաղաքական ուժի հետ է AfD-ն դիտարկում կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) և մյուս կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 5 տոկոսի ընտրական շեմը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,8 տոկոս։ Այս արդյունքների համաձայն՝ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի 83 տեղերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կստանա 39 մանդատ, ՔԴՄ-ն՝ 15, «Ձախ կուսակցությունը», «Ալյանս 90/Կանաչներ» և «Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը»՝ 8-ական մանդատ, իսկ ՔԴՄ-ն՝ 5։

47-ամյա Սվեն Շուլցեն և Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը պարտվել են  նահանգային ընտրություններում ոչ միայն նահանգային մակարդակով, այլև Մագդեբուրգի իր սեփական ընտրատարածքում՝  31.7% ձայներով պարտվելով AfD-ի թեկնածու Քրիստիան Մերտենսին, որը ստացել էր 35.2%-ը։ Շուլցեն ընտրվել է  նահանգային կառավարության ղեկավար 2025 թվականի սկզբին, նախկինում լինելով էկոնոմիկայի նախարար և Եվրախորհրդարանի անդամ։ Կուսակցության թեկնածուները չեն կարողացել ապահովել մեկ ուղղակի մանդատ ընտրություններում՝ պարտվելով բոլոր 41 ընտրատարածքներում։ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության թեկնածուները հաղթել են 38 ընտրատարածքներում, այդ թվում՝ առաջնորդ Ուլրիխ Զիգմունդը՝ Գենտինում։ Միայն Մագդեբուրգի և Հալլեի խոշոր քաղաքներում AfD-ն չի կարողացել ապահովել վճռական հաղթանակ։

Սաքսոնիա-Անհալթի լանդթագի ընտրություններից հետո Սառա Վագենկնեխտի միության ցուցակի առաջատար Թոմաս Շուլցեն  պատրաստակամություն է հայտնել բանակցել ծայրահեղ աջ կուսակցության՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) հետ։

«Մենք հայտարարել էինք, որ բանակցելու ենք բոլոր կուսակցությունների հետ։ Դրանց թվում է նաև AfD-ն», -dpa գործակալությանը հայտարարել է Շուլցեն՝ ընդգծելով, որ  նրանց  չի հետաքրքրում այսպես կոչված «հակահրդեհային պատը», և որ իրենք բանակցելու են բոլոր կուսակցությունների հետ։

Երկու կուսակցությունների հնարավոր ընդհանրությունների մասին հարցին Շուլցեն պատասխանել է. «Մենք արդեն ունենք որոշակի ընդհանրություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանի հարցում, որտեղ մենք հայտարարում ենք, որ դեմ ենք այն պատժամիջոցներին, որոնք բառացիորեն քայքայում են մեր տնտեսությունը»։

Երկու կուսակցություններն էլ հանդես են գալիս այսպես կոչված «մատչելի էներգիայի» օգտին՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից նավթի և գազի մատակարարումների վերականգնման օգտին։

Սակայն dpa-ն նշում է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի որոշ նախաձեռնություններ անհամատեղելի են նշյալ կուսակցության  դիրքորոշումների հետ։ «Մասնավորապես, AfD-ի կրթական քաղաքականությունը մեզ համար բացարձակապես ընդունելի չէ։ Այս հարցում մեր դիրքորոշումները շատ, շատ հեռու են միմյանցից։ Բացի այդ, տնտեսական հարցերում մենք շարունակում ենք պահպանել շատ ավելի սոցիալական ուղղվածություն ունեցող դիրքորոշում», -գործակալությունը մեջբերում է Թոմաս Շուլցեին։

Սառա Վագենկնեխտի միությունը նաև արդեն առաջարկել է երկրամասի համար ստեղծել «վերակուսակցական վարչապետի» պաշտոն, որը կկառավարի՝ հենվելով փոփոխվող մեծամասնությունների վրա, այդ թվում՝ AfD-ի մասնակցությամբ։

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը մտադիր չէ «որևէ քաղաքական խաղի» համար հրաժարվել «իր արժեքներից» և նպատակներից։ Այս մասին հայտարարել է Սաքսոնիա-Անհալթի ընտրությունների հաղթող Ուլրիխ Զիգմունդը՝ Reuters-ի փոխանցմամբ։ը։ Նա բացառել է կոալիցիաները, որոնք կենթադրեն էական փոխզիջումներ. «Մենք ուզում ենք, որ ընտրություններից հետո ընտրողները վերջապես ստանան այն, ինչի համար քվեարկել են»։ Ավելին՝ նա մերժել է  «անկուսակցական վարչապետի» գաղափարը։

Զիգմունդի խոսքով՝ համագործակցությունը հնարավոր է միայն նրանց հետ, ովքեր աջակցում են AfD-ի՝ պետության ներսում քաղաքականության հստակ փոփոխության պահանջին՝ «կուսակցական խմբի կամ առանձին անդամների միջոցով»։ Իր հերթին, կուսակցության առաջնորդ Խրուպալլան ARD-ի եթերում հայտարարել է, որ AfD-ն պատրաստ է փոխզիջումների գնալ այլ կուսակցությունների հետ բանակցություններում, այդ թվում՝ միգրացիայի և տնտեսական քաղաքականության հարցերում, եթե նրանք համաձայնեն «կուրսի փոփոխությանը»։

Սաքսոնիա-Անհալթի երկրամասի խորհրդարանում ՔԴՄ-ի, ԳՍԴԿ-ի և ԱԴԿ-ի ներկայացուցիչներից կազմված կոալիցիան ընտրություններում ջախջախիչ պարտություն է կրել։ Հայտարարությունների համաձայն՝ բացի Սառա Վագենկնեխտի միությունից (ՍՎՄ), նոր երկրամասային խորհրդարան անցած քաղաքական ուժերից ոչ մեկը մտադիր չէ կոալիցիա կազմել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ։

Այսպիսով, երկրամասի նոր կառավարության ձևավորումը, ամենայն հավանականությամբ, չափազանց բարդ խնդիր կլինի։

AfD-ի 39 մանդատը նշանակում է, որ ՔԴՄ-ի, ԳՍԴԿ-ի և «Կանաչների» պատգամավորներից կազմված հնարավոր փոքրամասնության կառավարությունը, «Ձախերի» կուսակցության լիակատար աջակցության պայմաններում, կունենա ընդհանուր առմամբ 40 մանդատ։ Այս իրավիճակում Սառա Վագենկնեխտի միության պատգամավորները կարող են դառնալ որոշիչ գործոնը։

Այսպիսով, երկրամասի նոր կառավարության ձևավորումը, ամենայն հավանականությամբ, չափազանց բարդ խնդիր կլինի։ AfD-ի 39 մանդատը նշանակում է, որ ՔԴՄ-ի, ԳՍԴԿ-ի և «Կանաչների» պատգամավորներից կազմված հնարավոր փոքրամասնության կառավարությունը, «Ձախերի» կուսակցության լիակատար աջակցության պայմաններում, կունենա ընդհանուր առմամբ 40 մանդատ։ Այս իրավիճակում Սառա Վագենկնեխտի միության պատգամավորները կարող են դառնալ որոշիչ։

Սակայն, ՔԴՄ առաջնորդ Սվեն Շուլցեն ընտրություններից առաջ բազմիցս կրկնել էր, որ ինքը չի ցանկանում կախված լինել «ոչ աջերից, ոչ էլ ձախերից»։Բացի այդ՝ նահանգի իշխող քաղաքական ուժի ներսում, մինչև վերջերս, դիմադրություն կա Ձախ կուսակցության հետ ցանկացած համագործակցության նկատմամբ, և, հետևաբար, եթե Շուլցեն կրկին առաջադրվի նահանգի վարչապետի պաշտոնում, նրա շարքերից կարող են դուրս գալ դասալիքներ։ Օրինակ, ՔԴՄ խորհրդարանի անդամ Եվա Ֆոյսները Stern ամսագրին տված մեկնաբանության մեջ արդեն սպառնացել է, որ եթե ձախերի հետ համագործակցելու որևէ փորձ լինի, «կուսակցության բոլոր տեղական մասնաճյուղերը միաձայն նրանից դուրս կգան»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի